Արա Սաղաթելյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Տատյանա Վորոնովայի հետ

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տատյանա Վորոնովայի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատակազմերի ստորաբաժանումների միջեւ փորձի փոխանակման կարեւորությանը եւ համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել աշխատակազմերի կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված ծրագրերին, մասնավորապես նրանց փորձագիտական ու վերլուծական հմտությունների կատարելագործման անհրաժեշտությանը:

Կողմերն առաջիկայում աշխատանքային տարբեր ձեւաչափերով համագործակցելու եւ միմյանց աջակցելու պատրաստակամություն են հայտնել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728