Բաժիններ՝

«Մարդկության մեծագույն ձեռքբերումները գիտական համագործակցության արդյունք են». Գարիկ Իսրաելյան

Starmus գիտական փառատոնի կազմխորխուրդը հայտարարել է Նոբելյան մրցանակի դափնեկիրների աստղային կազմը, ինչպես նաև գիտության և արվեստի ականավոր գործիչների անունները, ովքեր մասնակցելու են հաջորդ տարի կայանալիք Starmus-ի միջազգային գիտական 5-րդ փառատոնին: Փառատոնի անցկացման ժամանակահատվածը՝ հունիսի 24-29-ը, համընկնում է դեպի լուսին կատարած վայրէջքների 50-րդ տարեդարձի հետ: Հաղորդվում է, որ փառատոնը տեղի է ունենալու Բեռնում և Շվեյցարիայում:

Փառատոնն այս տարի հատկանշվելու է Բրայան Մեյի, Էմմանուել Շարպենտյեի, Ռիչարդ Դոքինսի, Էլիզաբեթ Բլեքբերնի, Քրիս Հադֆիլդի, Սըր Մարթին Ջին Ռիսի և Հելեն Շարմանի մասնակցությամբ: 

Starmus փառատոնի հիմնադիրը՝ մեր հայրենակից, ճանաչված աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանը նշել է, որ հինգերորդ փառատոնը կհյուրընկալի նաև Բիլ Անդերսին, Չարլի Դյուքին, Ռասել Շվայքարթին, Ալֆրեդ Մերիլին և Ուոլթ Քաննինգհեմին՝ «Ապոլոն» ծրագրին մասնակցած 5 անդամներին, և նախատեսվում է Տիեզերքում մեր դիրքի վերաբերյալ սադրիչ հարցեր ուղղել վերջիններիս: «Մյուս տարի լրանում է գիտական ամենակարևոր իրադարձություններից մեկի 50-ամյակը»,- ասել է Իսրաելյանը: «Ճիշտ ժամանակն է՝ գնահատել տիեզերական հայտնագործության արժեքը, և, թե ինչպես է տիեզերքի գնալով աճող հասկացվածությունն օգնում մարդկությանն առաջադիմել»: 

Starmus V-ը կհյուրընկալի թվով 11 Նոբելյան դափնեկիրներին, ինչպես նաև արվեստի և երաժշտության աշխարհներից լուսավորյալների՝ քննարկումների, բանավեճերի և գիտության լայն շրջանակի հետ փոխազդեցության համար՝ միկրոբիոլոգիայից և կենսաքիմիայից՝ մինչև աստղաֆիզիկայի և նյարդաբանության: Starmus-ի խորհուրդը (Սթիվեն Հոքինգ, Բրայան Մեյ, Փիթեր Գաբրիել, Ռիչարդ Դոքինս, Ալեքսեյ Լեոնով, Ջիլ Թարթեր, Ռոբերտ Ուիլյամս, Դեյվիդ Էյչեր, Ջեք Սոսթակ և հիմնադիր Գարիկ Իսրաելյան) մշակել է 2019թ. ծրագիրը, որը միավորում է մոլորակի ամենաինտելեկտուալ, ստեղծագործ և արտիստիկ մարդկանց: 

Starmus-ը գիտական համագործակցության տոն է և պահպանում է նպատակի հզոր իմաստը, հավելել է Իսրաելյանը: «Մարդկության ամենամեծ և լավագույն ձեռքբերումները գիտական համագործակցության արդյունք են: Նույն տարում, երբ մենք նշում ենք «Apollo»-ի անձնակազմի կարևորագույն ձեռքբերման տարեդարձը, մենք պետք է հիշենք, որ իզոլյացիոնիզմի միտումը մեզ հեռուն է տանում, և ոչ միայն՝ հետագա գիտական հայտնագործություններից, այլև էությունից, որը մեզ մարդ է դարձնում»: 

«Starmus-ում մենք հուսով ենք ոգեշնչել գիտնականների նոր սերնդին, ովքեր կարող են օգնել հասարակության ամենադժվարին և հուզիչ հարցերին պատասխանելուն՝ ինչպես վերացնել մեր մոլորակի բնապահպանական քայքայումը, նոր մոլորակներ հայտնաբերել՝ գաղութացնելու համար»: 

Նշենք, որ փառատոնին մասնակցության տոմսերը վաճառքի կհանվեն 2018թ. հունիսի 15-ից, որոնք կարելի է ձեռք բերել Starmus-ի պաշտոնական կայքից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս