Թբիլիսիի Ի.Գրիշաշվիլիի անվան «Կարվասլա» պատմության թանգարանը հրավիրում է թբիլիսցի նկարիչ եւ երաժիշտ Աշոտ Տեր-Խալիֆյանի աշխատանքների «20 տարի անց» խորագրով հետահայաց ցուցահանդեսին:
Փետրվարի 4-ին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակչուհի` 1975թ. ծնված Ջ.Ա-ն, դիմել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ փետրվարի 3-ին ժամը 08:50-ին իր անչափահաս որդին՝ 2004թ. ծնված Ֆ.Խ-ն:
Փետրվարի 5-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղից մոտ 2 կմ դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարին՝ ավազների մեջ, հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝պարզելու քաղաքացու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։
Իրանում մեկնարկել է շախմատի «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությունը:
Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀԿ կողմից որպես ՀՀ նախագահ թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այն նպատակ էր հետապնդում մտքեր փոխանակել բրիտանահայ համայնքի հետ:
Սարատովում հետաքննում են ձյունածածկ փոսն ընկած հնգամյա տղայի մահը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Այո, կլինեն հորդորներ, առաջարկներ, բայց եթե պաշտոնական Բաքուն խոչընդոտի, բարդ է լինելու դա անմիջապես իրականացնել, այսինքն՝ սպասվում է մեծ և քրտնաջան աշխատանք»։
Փետրվարի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկումը, որով առաջարկվում է համապետական ընտրություններն անցկացնել պարզ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով և վերացնել ռեյտինգային ընտրակարգը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում դիմավորում են ցույցերով:
Անգելա Մերկելի պահպանողական դաշինքը եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ), որոնք կառավարություն ստեղծելու շուրջ բանակցությունների ավարտական փուլում են, պլանավորում են փետրվարի 6-ին ներկայացնել կոալիցիոն պայմանագիրը:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր և կազմակերպություններ։
Փետրվարի 3-ին, ժամը 6.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 50-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշի:
Փետրվարի 5-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ «Toyota Corolla» մակնիշի 35 QA 866 պետհամարանիշով ավտոմեքենան «Հալիձորի բերդ» կոչվող տարածքի ավտոճանապարհին արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անձը չպարզված մի տղամարդ հրաձգություն է սարքել Թեհրանում Իրանի նախագահի վարչակազմի շենքի մերձակայքում:
Փարիզի՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողությունների ողջ մնացած միակ մասնակից Սալահ Աբդեսլամին փետրվարի 5-ի առավոտյան տարել են Բրյուսելի Արդարադատության պալատ՝ 2016 թվականի մարտին, երբ ահաբեկիչը թաքնվում էր Բրյուսելում, ոստիկանության հետ փոխհրաձգության գործով իր առաջին դատավարության համար։
Փետրվարի 3-ին, ժամը 15.55-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-Ց 220» մակնիշի աՓետրվարի 3-ին, ժամը 15.55-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-Ց 220» մակնիշի ավտոմեքենան հարվածել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև կորցնելով կառավարումը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Մերսեդես Բենց-Ե 200» մակնիշի ավտոմեքենայի:վտոմեքենան հարվածել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև կորցնելով կառավարումը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Մերսեդես Բենց-Ե 200» մակնիշի ավտոմեքենայի:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակեց իր երկար սպասված հաշվետվությունը` Ռուսաստանի իշխանության ու անձամբ Պուտինի մերձավորների վերաբերյալ, ինչը պահանջվում էր 2017թ. հուլիսին Կոնգրեսի կողմից ընդունված «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու միջոցների մասին» օրինագծով:
Բացառիկ դեպք է գրանցվել ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում:
Թուրքիայում շարունակվում են ձերբակալություններն այն անձանց շրջանում, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում թուրքական զինուժի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ նախագահի բարձր առաքելությունն իրականացնելու գործում:
«Դա Ադրբեջանի ներքաղաքական խնդիրն է։ Բնականաբար, տարբեր մեկնաբանություններ կան, որոնցից մեկն այն է, որ ընտրական գործընթացները, կառավարության ձևավորումը և ավարտը Հայաստանի հետ զուգահեռ գնա։ Բայց դա իրենց ներքին խնդիրն է, և առանձնապես շատ չի անհանգստացնում»:
Թուրքիայի ղեկավարությունը պետք է վերանայի իր միջամտությունը Սիրիայում:
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական Ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին անդրադարձել է Իլհամ Ալիևի վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշմանը և քննադատել այն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանում գործող գիշերային ակումբներից մեկում սեփականատերը նպաստում է պարուհիների կողմից պոռնկությամբ զբաղվելուն։
ԱՄՆ-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ակտիվ փուլն ավարտելուց հետո ձեռնամուխ է եղել Իրաքում տեղաբաշխված իր զորքերի դուրսբերմանը:
Շենգավիթում բանկոմատներ են վնասվել. Ոստիկանները հայտնաբերել են ենթադրյալ կասկածյալներին։
Չորս մարդ է զոհվել Չինաստանի Յունանի նահանգի Կունմին-Չուչժոու արագընթացի խճուղում փետվարի 5-ի առավոտյան տեղի ունեցած զանգվածային վթարի հետեւանքով, որտեղ 53 ավտոմոբիլներ են բախվել:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացման նպատակով իշխանություններին ուղարկված դիմումն այդպես էլ անպատասխան է մնացել: