
Մերկելի դաշինքը և սոցիալ-դեմոկրատները կոալիցիոն պայմանագիրը կներկայացնեն փետրվարի 6-ին. Rheinische Post

Անգելա Մերկելի պահպանողական դաշինքը եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ), որոնք կառավարություն ստեղծելու շուրջ բանակցությունների ավարտական փուլում են, պլանավորում են փետրվարի 6-ին ներկայացնել կոալիցիոն պայմանագիրը: Այդ մասին հայտնել է Rheinische Post թերթը՝ վկայակոչելով բանակցորդների՝ իր տրամադրության տակ հայտնված գրաֆիկը:
Փաստաթղթում ճ՝շտվում է, որ Քրիստոնեադեմոկրատական միության, բավարական Քրիստոնեասոցիալական միության եւ ԳՍԴԿ-ի առաջնորդները՝ Անգելա Մերկելը, Հորսթ Զեեհոֆերը եւ Մարտին Շուլցը, մինչեւ փետրվարի 6-ի երեկոյան ժամը 09:00-ն (Երեւանի ժամանակով 12:00-ն) իրենց կուսակցությունների խմբակցությունները կհավաքեն Բունդեսթագում, որպեսզի պաշտոնապես ստորագրեն այն համաձայնագիրը, որը կդառնա նոր կաբինետի աշխատանքի հիմքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: