
Իրանում մեկնարկել է շախմատի «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությունը

Իրանում մեկնարկել է շախմատի «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին այս տարի մասնակցում են 15 երկրների 82 շախմատիստ, այդ թվում՝ 14 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը և Արփինե Գրիգորյանը:
Մրցաշարում կայացել են մեկնարկային առաջին 3 տուրերի պարտիաները: 5 շախմատիստ 3-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Մեր մասնակիցներից լավագույն արդյունքն ունի Սիրանուշ Ղուկասյանը: Առաջին տուրում Ղուկասյանը ոչ-ոքի է խաղացել գրոսմայստեր Սերգեյ Կասպարովի հետ, երկրորդում առավելության հասել ՖԻԴԵ-ի վարպետ Սադեհ Շահինի նկատմամբ, իսկ երրորդում միավորը կիսել ՖԻԴԵ-ի վարպետ Ալի Ռաշդոդի հետ:
Այս երեք շախմատիստները գործակցով զգալիորեն գերազանցում էին Ղուկասյանին: Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը վաստակել է 1.5 միավոր, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը՝ 0.5, իսկ Արփինե Գրիգորյանը իր ակտիվում դեռ միավոր չի գրանցել: