
Սարատովում հնգամյա երեխան ընկել է ձնափոսը և մահացու սառել

Սարատովում հետաքննում են ձյունածածկ փոսն ընկած հնգամյա տղայի մահը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածաշրջանային քննչական վարչությունը փետրվարի 5-ին հայտնել է, որ փետրվարի 3-ի ցերեկը քաղաքի Լենինյան շրջանում երեխան տատիկի հետ զբոսնում էր տան մոտ: Հետաքննության տվյալներով՝ կինը որոշ ժամանակ ուշադրությունը շեղել է, իսկ երբ նկատել է թոռան կորչելը, դիմել է ոստիկանություն:
Որոնումների ընթացքում գտնվել է տղայի անշունչ մարմինը, նա ընկել է եզրաքարից այն կողմ ընկած ձյունածածկ փոսը եւ մահացել սաստիկ սառչելուց, ասված է հաղորդագրության մեջ:
Հարուցվել է քրեական գործ: