Վաճառվել է աշխարհում ամենաթանկ օծանելիքը
Bulgari իտալական նորաձեւության տան թողարկած Opera Prima բույրի սրվակը վաճառվել է 200 հազար եվրոյով: Այդ մասին հայտնել է Fashion Network-ը:
Սրվակի դեկորում, որը պատրաստվել է հին հռոմեական սափորի ձեւով, օգտագործվել է ոսկի եւ գունավոր ու թանկարժեք քարեր, այդ թվում՝ ադամանդներ (25 կարատ ընդհանուր քաշով), ցիտրին (50 կարատ), մեղեսիկներ (4,45 կարատ): Գնորդի անունն անհայտ է մնացել:
Կիտրոնի, նարնջենու, մուշկի թերթիկների նրբաբույրերով եւ ծաղկային ակկորդով բույրի կոմպոզիցիան պարֆյումեր Դանիել Անդրիեի կողմից 2014 թվականին ստեղծվել է Bulgari-ի 130-ամյակի առթիվ:
Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան:
Ընկերությունը մասնագիտանում է ոսկերչական զարդերի, ժամացույցների, ինչպես նաեւ կաշվից պատրաստված աքսեսուարների եւ պարֆյումերիայի բնագավառում: Բացի այդ, Bulgari-ն իր բրենդի ներքո գործող լյուքս կարգի հյուրանոցների սեփականատեր է ու դրանց կառավարիչը: