Բաժիններ՝

Իմբիրով և սխտորով պաստա․ կօգնի մրսածության դեպքում

Իմբիրով և սխտորով պաստան հնդկական խոհանոցի ամենատարածված սոուսներից է, որն օգտագործվում է մի խումբ կերակրատեսակների պատրաստման ընթացքում։ Fithacker.ru-ն գրում է, որ այս պաստան օգնում է նաև պայքարել մրսածության դեմ։

Բաղադրիչներ

• կես բաժակ մաքրած սխտոր
• կես բաժակ մաքրած և մանրացրած իմբիր
• 1-2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
• Կես թեյի գդալ աղ։

Պատրաստման եղանակը։ Մաքրեք սխտորն ու իմբիրը մանրացրեք։ Կարող եք նաև անցկացնել քերիչով։ Յուղն ու աղը խառնեք, ստացեք միասեռ զանգված, ավելացրեք իմբիրն ու սխտորը։

Կերակուրներին ավելացնում են 1 թեյի գդալ պաստա։ Պաստան մոտ 20 վայրկյան տապակեք, ավելացրեք կերակրատեսակի բաղադրիչները։
Սառը կերակուրներին կարող եք 1 թեյի գդալ պաստա ավելացնել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս