
Մեծ Բրիտանիայում մինչև 2030 թվականը յուրաքանչյուր հինգերորդ աշխատատեղը կզբաղեցնեն ռոբոտները

Մինչեւ 2030 թվականը Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր հինգերորդ աշխատատեղը (21 տոկոսը) կզբաղեցնեն ռոբոտները: Այդ մասին, ինչպես հայտնել է The Sun-ը, վկայում են Centre for Cities հետազոտական ինստիտուտի տվյալները: Աշխատանքի շուկայում կատարվող այդ փոփոխություններից ամենից շատ տուժում են Անգլիայի հյուսիսի բնակիչները։
Ավտոմատացումն ամենից շատ սպառնում է այն մարդկանց, որոնք աշխատում են պատվիրատուների եւ հաճախորդների հետ, խանութների աշխատակիցներին եւ պահեստների աշխատողներին: Սակայն աշխատանքային գործընթացների ավտոմատացման եւ ռոտոտիզացիայի արդյունքում ի հայտ կգան նոր մասնագիտություններ, որոնց մասին մարդիկ դեռ նույնիսկ չեն էլ գուշակում: Հետազոտության մեջ նշվում է, որ արդեն գոյություն ունեցող մասնագիտությունների առնվազն 10 տոկոսն է ավելի պահանջված կլինի ավտոմատացման եւ ռոտոտիզացիայի արդյունքում:
Եթե մինչեւ 2030 թվականն ավտոմատացման արդյունքում Մեծ Բրիտանիայում աշխատատեղերի կորուստները միջին հաշվով կկազմեն 21 տոկոս, ապա Լոնդոնում ցուցանիշը գտնվում է 16 տոկոսի նշագծին: Երկրում «ամենաանվտանգ» վայրը Օքսֆորդն ու Քեմբրիջն են (13-ական տոկոս), այնուհետեւ գալիս են Ռեդինգը (15 տոկոս). մայրաքաղաքը հինգերորդ հորիզոնականում է գտնվում Ուերթինգ քաղաքի (16 տոկոս) հետ միասին:
Առավել աննպաստ իրադրություն է կանխատեսվում Մանսֆիլդ, Սանդեռլենդ եւ Ուեյքֆիդ (29-ական տոկոս), Սթոք (28 տոկոս) եւ Դոնքասթեր (27 տոկոս) քաղաքներում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: