Ի՞նչ «քարոզչական դրոշ» է նախընտրական փուլում թափահարելու Նիկոլ Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում կանխատեսել է, թե «Ի՞նչ «քարոզչական դրոշ» է նախընտրական փուլում թափահարելու Նիկոլ Փաշինյանը:

«Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի արդեն մարտ ամսին։ Սա այլևս կասկած չի թողնում՝ ինչ «քարոզչական դրոշ» է նախընտրական փուլում թափահարելու Նիկոլ Փաշինյանը։

Կասկածից վեր է, որ նոր Սահմանադրության նախաբանում չի լինելու հղում Անկախության հռչակագրին, և Փաշինյանը այն ներկայացնելու է որպես «խաղաղության ավետարան»՝ բոլոր ընդդիմախոսներին պիտակավորելով «պատերազմի կուսակցություն»։

Այս մեխանիզմով նա փորձում է լուծել երկու խնդիր․

1. ապահովել սեփական իշխանության վերարտադրությունը,

2. դե ֆակտո կազմակերպել սահմանադրական հանրաքվե՝ այն ներքաշելով նախընտրական դաշտ։

Ստացվում է՝ Փաշինյանի հնարավոր վերարտադրությունը տեղի է ունենալու Երրորդ Հանրապետության հաշվին։ Եվ եթե նրա իշխանության նոր փուլը ձևավորվի հենց այս օրակարգով, ապա հունիսի 7-ն իրականում դառնալու է Երրորդ Հանրապետության վերջին օրը։

Ընդդիմության խնդիրն է՝ ԱԺ գալիք ընտրությունները վերածել նոր Սեպտեմբերի 21-ի»,- գրել է քաղաքագետը:

Տեսանյութեր

Լրահոս