Բաժիններ՝

Թրամփը տրամադրված է երկխոսելու Ռուսաստանի հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը հունվարի 26-ին ժամանել է Դավոսի Կոնգրես-կենտրոն, որտեղ ընթանում է 48-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը, ՏԱՍՍ-ին հայտնել է, որ տրամադրված է երկխոսելու Ռուսաստանի հետ։

ԱՄՆ-ի նախագահն անցել է նրան սպասող մամուլի ներկայացուցիչների կողքով եւ կանգ է առել՝ պատասխանելու ՏԱՍՍ-ի թղթակցի այն հարցին, թե նա պլանավորվում է արդյոք երկխոսել ՌԴ-ի հետ: «Մենք դրա հույսն ունենք»,-ասել է Թրամփը: ԱՄՆ-ի ղեկավարը հունվարի 26-ին ուղերձով հանդես է գալու Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին, նաեւ 21:15-ին մասնակցելու է «Քաղաքականության գլոբալ ազդեցությունը: Ամերիկան՝ ամենից առաջ» նստաշրջանին:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունը լիովին համապատասխանում է Մոսկվայի դիրքորոշմանը: «Դա լիովին համապատասխանում է այն դիրքորոշմանը, որը քանիցս նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,-ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս