Սերոտոնինի ցածր մակարդակի 9 զարմանալի հետևանք. մի անտեսեք

Սերոտոնինը քիմիական նյութ է, որը երջանկության զգացում է հաղորդում։ Դրա գործառույթները չեն սահմանափակվում միայն հաճելի էմոցիոնալ վիճակի ապահովմամբ։ Այս հորմոնն զդում է մի խումբ ֆիզիոլոգիական և հոգեբանական գործառույթների վրա, այդ թվում՝ մասնակցում է ոսկորներում նյութափոխանակությանը, լյարդի վերականգնմանը, և այլն։ Այն ապահովում է ներքին հավասարակշռությունը և բոլոր պրոցեսների ճիշտ կատարումը, ինչը երաշխավորում է առողջությունն ու լավ ինքնազգացողությունը։

Steptohealth.ru-ն գրում է, որ սերոտոնինի ցածր մակարդակն ազդում է օրգանիզմի վրա, ինչն արտահայտվում է որոշակի նշաններով։ Հարկավոր է սովորել ճանաչել դրանք և անուշադրության չմատնել։ Շատ դեպքերում դրանք նույնացնում ենք առողջության հետ կապված այլ խնդիրների հետ, բայց խնդիրն իրականում հորմոնալ անհավասարակշռությունն է լինում։

Սերոտոնինի ցածր մակարդակը հանգեցնում է նյութափոխանակության հետ կապված խնդիրների։ Երբ սերոտոնինի մակարդակը նվազում է, բջիջները դադարում են բավարար քանակով կալցիում արտադրել։ Իսկ որքան քիչ է կալցիումը, այնքան քիչ են կրճատվում մկանները։ Արդյունքում՝ նյութափոխանակությունը վատանում է, դանդաղում։

Սերոտոնինի ցածր մակարդակ և գրգռված աղիների համախտանիշ։ Սերոտոնինի 95 տոկոսն արտադրվում ու պահպանվում է աղիներում։ Այդ պատճառով այս հորմոնի անբավարար քանակը հանգեցնում է աղիների ֆունկցիայի փոփոխության։

Կարդացեք նաև

  • Մեծ է փորկապության հավանականությունը։
  • Նյութափոխանակության համակարգի մկանների թուլացման հետևանքով ժամանակի ընթացքում կարող է զարգանալ վիճակ, որը հայտնի է գրգռված աղիների համախտանիշ անունով։

Ամեն դեպքում նպատակահարմար է դիմել բժշկի օգնությանը, հանձնել արյան անալիզ և ուշադրություն դարձնել մյուս նշաններին։ Այդ կերպ հնարավոր կլինի հասկանալ խնդիրը և դրա լուծման ճանապարհները։

Թույլ իմուն համակարգ։ Եթե մկաններում մշտական թուլություն եք զգում, տրամադրությունն անկումային է, չափից շատ հոգնած եք, շատ եք մրսում և տարբեր վարակներ ձեռք բերում, մի հետաձգեք բժշկի խորհրդատվությունը։ Սերոտոնինի ցածր մակարդակը բացասաբար է ազդում իմուն համակարգի գործունեության վրա։

Կենսաբանական ռիթմերի փոփոխություն։ Սերոտոնինի ցածր մակարդակը կարող է հանգեցնել, այսպես կոչված, «կենսաբանական ժամացույցի» փոփոխությունների։ Խոսքն այսօր բավական տարածված ալարկոտության մասին է, երբ ցերեկային ժամերին քնելու ցանկությունն ավելի մեծ է, քան գիշերային ժամերին։

  • Անհրաժեշտ է նշել, որ ցերեկային ալարկոտությունը կարող է սկսվող դեպրեսիայի նշան լինել։ Իսկ դեպրեսիայի պատճառներից մեկը սերոտոնինի ցածր մակարդակն է։

Աղի մթերք ուտելու ցանկություն։ Հետաքրքիր հանգամանք. մարդիկ, ում օրգանիզմին չի բավարարում սերոտոնինի մակարդակը, նատրիումի մեծ պահանջ են ունենում, ինչի արդյունքում մշտապես աղի մթերք ուտելու ցանկություն են ունենում։ Այս նշանի առկայությունը, իհարկե, չի կարող հստակ ախտորոշման հիմք հանդիսանալ, բայց այն զգուշացնում է, որ սերոտոնինի մակարդակը կարող է ցածր լինել։ Հարկավոր է անհանգստանալ, եթե այն ուղեկցվում է հոգնածությամբ, վատ տրամադրությամբ, նյութափոխանակության հետ կապված խնդիրներով։

Դեպրեսիա։ Սերոտոնինի ցածր մակարդակն իսկապես կապված է տրամադրության անկումների հետ։ Երբեմն իրավիճակը զգալիորեն թեթևացնելու արդյունավետ միջոցներ կարող են դառնալ սննդակարգի շտկումն ու սպորտով զբաղվելը։ Բայց դեպքերի մեծամասնությունում սերոտոնինի մակարդակը կարգավորելու համար հարկավոր է դիմել դեղամիջոցների օգնությանը։

Անհանգստության զգացում։ Երբ սերոտոնինի մակարդակը ցածր է, սկսում ենք նյարդայնանալ, անհանգստության զգացում ունենալ, սթրես, մեզ խոցելի ենք զգում։

Միգրեն։ Սերոտոնինը կարևոր ազդեցություն ունի միգրենի առաջացման դեպքում։ Այս ինտենսիվ գլխացավերի մեծ մասի պատճառը տրիպտոֆանի անբավարար մակարդակն է՝ սերոտոնինին «նախորդողը», որից կախված է դրա արտադրությունը։

Հիշողության հետ կապված փոքր խնդիրներ։ Ցրվածություն, հոգնածություն, կենտրոնացման դժվարություններ… Եթե նկատում եք, որ դժվարանում եք հիշել որոշակի տեղեկատվություն, հնարավոր է՝ խնդիրը սերոտոնինի ցածր մակարդակն է։ Սա բավական տարածված նշան է, որը հատկապես նկատվում է դեպրեսիայով տառապող անձանց շրջանում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս