
«Լիահույս եմ, որ աշխարհի առաջնությանը կմասնակցի նաև իմ երկրի` Հայաստանի թիմը». Յուրա Մովսիսյան

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է 2018 թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության մասին:
«Գիտեմ Ռուսաստանը և գիտեմ ռուսներին: Նրանք շատ ընկերական, հյուրընկալ մարդիկ են, և ես հավատում եմ, որ աշխարհի այս առաջնությունը կարող է լինել լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ: Աշխարհի այդ առաջնությանը կմասնակցեն իմ ընկերներից շատերը, և ես լիահույս եմ, որ կմասնակցի նաև իմ երկրի` Հայաստանի թիմը»,- ESPNFC-ին ասել է Մովսիսյանը:
Յուրա Մովսիսյանը չի հրավիրվում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ՝ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի պահանջով: Մովսիսյանը մինչ այս ազգային թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ խփելով 10 գոլ: