Բաժիններ՝

«Մենք երես ենք տվել ձեզ, դուք մտածում եք, որ «Ռեալը» միշտ պետք է հաղթի». Մարսելո

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն խոսել է թիմին ուղղված քննադատությունների մասին: Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը սեփական հարկի տակ տանուլ տվեց Կլասիկոն՝ պարտվելով «Բարսելոնային» 0:3 հաշվով:

«Լա լիգան աշխարհի լավագույն մրցաշարն է, այստեղ հաղթելը բարդ է: Սա սպորտ է: Այստեղ դու երբեմն հաղթում ես, երբեմն՝ պարտվում: Կատալոնական ակումբը հիմա մեծ առավելություն ունի, քանի որ շատ խաղեր է հաղթել: Ահա և վերջ: Մենք չենք պարտվել մրցաշարը: Ես հավատում եմ հրաշքներին և համառ աշխատանքին: Մենք երես ենք տվել ձեզ, դուք մտածում եք, որ «Ռեալը» միշտ պետք է հաղթի: Այդպես չէ:
«Բարսելոնայի» հետ դժվար է խաղալը, երբ 11 հոգով ես: Պատկերացրեք մեզ, որ խաղում էինք 10 հոգով»,- նշել է Մարսելոն:

Հիշեցնենք, որ այս պահին մադրիդյան ակումբը զիջում է կատալոնացիներին 14 միավորով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս