Գաստրիտի նշաններն ու բուժման եղանակները, բաց մի թողեք
Fabiosa.com-ը գրում է, որ գաստրիտը բավական տարածված հիվանդություն է, որի դեպքում բորբոքվում է ստամոքսի լորձաթաղանթը։ Տարբերվում են գաստրիտի սուր և քրոնիկ տեսակները։ Հիվանդության առաջացման մի խումբ պատճառներ կան, իսկ ժամանակին ախտորոշումն ու ճիշտ բուժումը նվազեցնում են բարդությունների առաջացման հավանականությունը։
Հիվանդության առաջացման պատճառներից են.
- «Հելիկոբակտեր պիլորի» բակտերիա։ Սա գաստրիտի առաջացման ամենատարածված պատճառն է։ Հնարավոր են այլ բակտերիալ վարակներ ևս։
- Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների երկարաժամկետ և չափից շատ ընդունում։
- Վնասակար նյութերի չարաշահում, ինչպիսիք են ալկոհոլը, թմրամիջոցները։
- Ֆիզիկական սթրես, որն առաջացել է վնասվածքի, հիվանդության կամ վիրահատական միջամտության հետևանքով։
- Գաստրոէզոֆագալ ռեֆլյուքս։
- Աուտոիմուն ռեակցիա։
- Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ, վիրուսային վարակներ, վարակվածություն մակաբույծներով։
Գաստրիտի առկայության մասին վկայում են հետևյալ նշանները,
- ցավ կամ անհարմարության զգացում որովայնի վերին հատվածում,
- սրտխառնոց և փսխում
- որովյանի գրգռվածություն
- որովայնում ծանրության զգացում, հատկապես՝ սննդի ընդունումից հետո
- մուգ արտաթորանք
- արյունային փսխումներ կամ փսխում սուրճի հատիկների նմանվող զանգվածով։
Էրոզիվ գաստրիտը հանգեցնում է արյունահոսության, ինչը վտանգավոր է կյանքի համար և անհապաղ բժշկական միջամտության կարիք ունի։ Անհապաղ դիմեք բժշկի, եթե նկատում եք հետևյալ նշանները.
- շնչառության դժվարացում
- գլխապտույտ
- ընդհանուր թուլություն
- գունատություն։
Գաստրիտի բուժումը կախված է դրա պատճառից։ Այն համապատասխան հետազոտությունների արդյունքում ախտորոշում է բժիշկը, ով նաև բուժում է նշանակում։
Հետևեք այս խորհուրդներին։
- Սնունդն ընդունեք քիչ քանակով, բայց հաճախ։
- Խուսափեք կծու, թթու, տապակած մթերքի օգտագործումից։
- Խուսափել ալկոհոլի օգտագործումից։
- Փորձեք խուսափել սթրեսներից, քանի որ դրանք ևս բացասաբար են անդրադառնում որովայնի աշխատանքի վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը