ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «թշի պատռված վերք ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 57-ամյա մի տղամարդու:
Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը Պորտուգալիայի մրցաշարի արծաթե մեդալի շնորհիվ նախական կերպով ապահովել է տեղն աշխարհի առաջնությունում:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 19.40-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը «ոտքի թաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1997 թ. ծնված Լ. Գ.-ին:
Ինդոնեզիայի Յավա կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն երկու մարդ:
Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Դոմինիկյան Հանրապետությունում 2018 թվականի հունվարի 12-ին:
ՀՀ Ոստիկանության և ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ձերբակալվել, իսկ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 20.30-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1954 թ. ծնված Կարինե Գ.-ն։
Ղազախստանում տոնում են Անկախության տոնը. հանրապետությունը նշում է 26-րդ տարեդարձը:
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքել է տեղեկությունները Սոչիում երկնաքարի ընկնելու վերաբերյալ:
Հայտնի է դարձել, թե երբ են Մխիթարյանը և Մոուրինյոն տարաձայնություն ունեցել:
Կիպրոսում հստակեցվել են նախագահական ընտրությունների ժամկետները. երկրի նոր նախագահին կընտրեն 2018 թվականի հունվարի 28-ին:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած :
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն դեմ չէ բաժանվել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գորիսի ՔԿՀ-ում թմրանյութ մատակարարելու համար ձերբակալված կնոջը ազատ են արձակել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 20:13-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Չերոմուշկայի կամուրջ» կոչվող հատվածում ավտոմեքենան սահել և ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի գլխավոր քարտուղար Դանիել Հաննանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-ԵՄ միջև կնքված համաձայնագրին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորի ավագանին պատրաստվում է հաստատել 2018 թ. բյուջեն։ Հերթական նիստը հրավիրվել է դեկտեմբերի 20-ին, որը կլինի թերեւս տարվա վերջին նիստը: Դատելով բյուջեի վերաբերյալ փաստաթղթից՝ այն եկամուտների գծով կկազմի 234 581 30 հազար դրամ, ծախսերի գծով՝ 239 185 5,0 հազար դրամ, դեֆիցիտը՝ 46042,0 հազար դրամ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը՝ «ԵԾ» կուսակցության ավագանու 2 անդամներին՝ Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին մանդատից զրկելու մասին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեկտեմբերի 9-ին` ՏԻՄ եւ ՏԿ մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ, Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար` սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ…»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում ներքաղաքական ուշագրավ ուղերձներ կային: Խոսելով հեռացած պաշտոնյաների մասին` նա չի բացառել նրանց վերադարձն իշխանություն: Պարզապես Ս. Սարգսյանն ասել է, թե յուրաքանչյուրի դեպքում անհատական մոտեցում է լինելու:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձեւ» հաղորդմանը՝ խոսելով Հայաստանին առնչվող ամենատարբեր հարցերի շուրջ՝ սկսած արտաքին քաղաքականությունից մինչեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, ներքին կյանք եւ իր՝ քաղաքականության մեջ մնալու հարցը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մշակել է կառավարության որոշման մի նախագիծ, որով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրումը Հայաստան:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` արդեն երեք օր է, ինչ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է արաբական աշխարհի մի խումբ շեյխերի եւ նրանց որդիներին, որոնց թվում է Աբու-Դաբիի արքայազն` շեյխ Զաիդի ավագ որդին, որն ամենաազդեցիկ արքայազնն է Էմիրություններում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին զգուշացրել են, որ հունվարից հետո նրանց աշխատավարձը 5 հազար դրամով կրճատվելու է: Սա կլինի կառավարության ամանորյա նվերը մանկավարժներին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը, օրինակ, անձամբ ամեն առավոտ նայում-կարդում է թերթերը, կայքերը, ժամանակին անգամ սոցցանցեր էր մտնում, հիմա այփադը ձեռքն է առնում միայն կարեւոր թեմաների շիկացման օրերին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը անգլերենի արագացված դասընթացներ է անցնում՝ ցանկանալով տեղավորվել աշխարհաքաղաքական նոր իրողություններում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու շաբաթ առաջ սենսացիոն ձերբակալություններ են սկսվել ու այժմ էլ շարունակվում են: Սակայն Ազգային անվտանգության ծառայությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարում այդ մասին: