Բաժիններ՝

«Զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքները Երևանում բնակարանի փոխարեն նախընտրել են բնակարանի գնման վկայագրեր». Վիգեն Սարգսյան

Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում՝ հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 223-ին կամ 11,2 տոկոսին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան տրամադրելու նպատակով:

«Մենք լուծել ենք զոհված ու առաջին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ու անօթևան ընտանիքների բնակարանավորման խնդիրը:

Նախատեսվում էր, որ հիմնականում Երևանում առաջարկելու ենք պատրաստի բնակարաններ, բայց շահառուների գերակշիռ մեծամասնությունը նախընտրել է բնակարանի գնման վկայագրեր, որի գործընթացն ամբողջացվել է, ու գումարի մի մասով նախատեսվում է բնակարաններ ձեռք բերել՝ հաջորդ տարի ծրագիրը շարունակելու համար»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, նախկինում ընդունված որոշման մեջ փոփոխություններ են կատարվում, որպեսզի հնարավոր լինի հատկացված գումարը բաշխել, ինչպես նաև բնակարանների ձեռքբերման և բնակարանի գնման վկայական տրամադրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս