
Պետությունը տարածք է հատկացնում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամին

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» ծրագրի հետագա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունեց «Անշարժ գույք հետ վերցնելու, տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքելու և շարժական գույք նվիրելու մասին» որոշում: Նախագիծը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
«Առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Տերյանի փողոցում գտնվող տարածքը հետ վերցնել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից և անհատույց օգտագործման իրավունքով մինչև 2037 թ. դեկտեմբերի 31-ը տրամադրել «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամին»,- ասաց փոխնախարարը: