Google-ն ամփոփել է տարվա արդյունքները
Google-ն ամփոփել է տարվա արդյունքները եւ հրապարակել օգտատերերի առավել արագ աճող հարցումների վարկանիշը: Այդ մասին հայտնել են ընկերությունում:
Ամենից հաճախ օգտատերերը գուգլել են «Իրմա» փոթորիկը, iPhone 8-ը եւ iPhone X-ը, սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող ամերիկացի հեռուստահաղորդավար Մեթ Լաուերին, դերասանուհի, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հարսնացու Մեգան Մարքլին, «Ինչուի 13 պատճառները» սերիալը, վախճանված ամերիկացի ռոք-երաժիշտ Թոմ Փեթիին, սփիներները, Չեսթեր Բենինգթոնին եւ Հնդկաստանի գնդակախաղի ազգային հավաքականին:
Հարցումների թվով տարվա մարդ են դարձել Մեթ Լաուերը եւ Մեգան Մարքլը՝ նախորդ ցուցակից, իտալացի հեռուստահաղորդավարուհի Նադյա Տոֆան, պրոդյուսեր Հարվի Վայնշտայնը եւ դերասան Քեւին Սփեյսին (երկուսին էլ մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ), դերասանուհի Գալ Գադոթը, ԱՄՆ-ի նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը, ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը եւ բրազիլացի ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինիոն:
Առավել մեծ ժողովրդականություն վայելող դերասանուհին դարձել է Մեծ Բրիտանիայի արքայազնի հարսնացուն՝ Մեգան Մարքլը: Ցուցակում նրան հաջորդում են՝ Քեւին Սփեյսին, Գալ Գադոթը, կատակաբան Լուի Սի. Քեյը, «Այն» ֆիլմում ծաղրածուին մարմնավորած շվեդ Բիլ Սքարսգարդը, «Տարօրինակ գործեր» սերիալից Միլի Բոբի Բրաունը, պատանի Մարդ-սարդին մարմնավորած Թոմ Հոլանդը, «Մեծ պայթյունի տեսություն» կինոնկարի աստղ Քեյլի Կուոկոն, իռլանդացի դերասանուհի Սիրշա Ռոնանը եւ «Արդարության լիգա» ֆիլմում Ակվամենի դերակատար Ջեյսոն Մոմոան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: