Բաժիններ՝

Աղջիկը հոնքերը վերածել է ամանորյա տոնածառի

Թեյլոր անունով կանադացի բյութի-բլոգերը հոնքերի արտասովոր դեկոր է ստեղծել մոտեցող Սուրբծննդյան տոնի եւ Ամանորի առթիվ: Այդ մասին հայտնել է Popsugar-ը:

Աղջիկը, որը Instagram-ում գրանցված է taytay_xx նիկով, հոնքերին այնպիսի ձեւ է տվել, որ դրանք սկսել են հիշեցնել ամանորյա տոնածառ՝ «խաղալիքներով» եւ նույնիսկ փայլազարդերից սուրբծննդյան աստղերով:

Թեյլորն իր փորձարարությունը ներկայացնող տեսանյութը զետեղել է սոցիալական ցանցի իր օգտահաշվում, որտեղ այն հավաքել է ավելի քան 225 հազար դիտում եւ հազարից ավելի մեկնաբանություններ՝ ինչպես հիացական, այնպես էլ ծաղրող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս