Բաժիններ՝

««Չելսին» բարդ մրցակից է, բայց հեշտ կլինի մոտիվացնել ֆուտբոլիստներին». Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքների մասին:

«Անգլիական ակումբը շատ ատլետիկ և մարտավարական թիմ է: Մորատան սրություն է տալիս հարձակմանը, իսկ Ազարը շատ լավն է բոլոր եզրերում: Հրաշալի թիմ է: Բարդ մրցակից է, չնայած մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու: Սա փլեյ-օֆֆն է, և այստեղ միայն ուժեղ թիմերն են: Բարդ մրցակից է, բայց հեշտ կլինի ֆուտբոլիստներին մոտիվացնելը: Թող դժվար լինի, բայց երկրպագուների համար հրաշալի դիմակայություն է: Մենք խաղալու ենք էնտուզիազմով»,- նշել է Վալվերդեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս