Բաժիններ՝

Amnesty International-ը Եվրոպային մեղադրել է Լիբիայում միգրանտների նկատմամբ բռնությանը սատարելու մեջ

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Եվրոպայի երկրների կառավարություններին մեդադրել  Լիբիայի տարածքում փախստականների եւ միգրանտների նկատմամբ բռնությանը մեղսակից լինելու մեջ: Այս մասին հաղորդվում է կազմակերպության՝ դեկտեմբերի 12-ին հրապարակված զեկուցում:

Զեկույցում տեղ գտած տվյալների համաձայն՝ հազարավոր միգրանտների եւ փախստականների ճակատագիրն այս պահին գտնվում է «Լիբիայի իշխանությունների, աշխարհազորայինների, զինված խմբավորումների եւ մաքսանենգների ձեռքում, որոնք հաճախ անարգել համատեղ են գործում ֆինանսական օգուտ ստանալու համար»: «Տասնյակ հազարավոր (մարդիկ) կալանքի տակ են գտնվում տեղավորման լեփ-լեցուն կենտոններում, որտեղ նրանք սիստեմատիկաբար բռնության են ենթարկվում»,- փաստաթղթում մեջբերում էարվում Amnesty International-ի Եվրոպայի բաժանմունքի ղեկավար Ջոն Դալույսենի խոսքից:

«Եվրոպայի կառավարությունները ոչ միայն լիովին իրազեկ են եղել տեղի ունեցողի մասին,- ասել է Դալույսենը:- Լիբիայի իշխանություններին ակտիվորեն օժանդակելով միգրանտների կողմից ծովային սահմանների հատումը խոչընդոտելու եւ Լիբիայի տարածքում մարդկանց հավաքելու գործում, նրանք նաեւ մասնակից են այդ բռնությանը»:

Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Եվրամիության անդամ պետություններն, սկսած 2016 թվականից, տեխնիկական օժանդակություն եւ օգնություն են ցույց տվել Լիբայի Ապօրինի միգրացիայի դեմ պայքարի դեպարտամենտին, որը փաստորեն կառավարում է տեղավորման կենտրոնների ցանցը: Amnesty International-ի տվյալներով՝ այս պահին տեղավորման կենտրոններում գտնվում է շուրջ 20 հազար մարդ, որոնք դաժան վերաբերունքի են ենթարկվում եւ դառնում վաճառքի օբյեկտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս