
«ՍԱՍ-ի աղմկահարույց ձայնագրության գործով հարցաքննվել է նաև Արտակ Սարգսյանի եղբայրը». Արթուր Դավթյան

«ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակիցների հանդիպման հայտնի դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել, քանի որ ապացույցները բավարար չեն եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Եթե գործը դատարան չի գնացել, անձը դատի չի տրվել, դա նշանակում է, որ ապացույցները բավարար չեն եղել, ուրիշ որևէ պատճառ այստեղ չի եղել»,- ասաց գլխավոր դատախազը:
Նա շեշտեց, որ հանդիպման ձայնագրությունները կարևոր փաստական տվյալներ են, սակայն ձայնագրության կատարման պայմաններով պայմանավորված ինքը կարող է ապացույց համարվել կամ չհամարվել:
«Վստահ եղեք, եթե մենք հնարավորություն ունենայինք կատարված արարքում որևէ մեկին պատասխանատվության ենթարկել, մի վայրկյան չէինք հապաղի: Որքանով ինձ հայտնի է, ոչ մի չպարզված հանգամանք այդ գործով չի եղել, պարզվել են բոլոր հանգամանքները, որոնք հանցակազմ չեք պարունակել: Ա. Դավթյանը տեղեկացրել է, որ ձայնագրության գործով հարցաքննվել է նաև Արտակ Սարգսյանի եղբայրը:
Այդ քրեական գործը հարուցվել էր ընտրակաշառք տալու միջոցով համապատասխան անձանց ընտրական իրավունքի սահմանափակման կամ խոչընդոտման փաստով: Այդ քրեական գործով դրա վերաբերյալ տվյալներ չեն պարունակել:
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում»,- ասաց Արթուր Դավթյանը:
https://www.youtube.com/watch?v=xDayHJoqWko