
Հայաստանը կնախագահի ՍՏԾՀ կազմակերպությունում և խորհրդարանական վեհաժողովում

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունն ընթացիկ տարվա դեկտեմբերի կեսերին անցնելու է Հայաստանին:
Ազգային ժողովում դեկտեմբերի 4-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը:
«Դրանից 6 ամիս անց Հայաստանին է անցնելու նաև Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում նախագահությունը»,- ասաց Վարդանյանը:
Նա ընդգծեց, որ այս առումով թե ՍՏԾՀ կազմակերպությունում, թե խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը լուրջ աշխատանքներ ունի իրականացնելու, ինչին իրենք պատրաստ են: