
Արոնյանի հաջորդ մրցակիցը Կարյակինն է

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը «London Chess Classic»-ում հայտնի է:
Լոնդոնի հեղինակավոր այս մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինն է: Երկրորդ տուրից հետո բոլոր մասնակիցներն ունեն 2-ական միավոր:
Մյուս զույգերն են` Նեպոմնյաշչի-Կարուանա, Կարլսեն-Անանդ, Ադամս-Լագրավ, Նակամուրա-Սո:
Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 1-11-ը, իսկ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):