Փորկապությունը հանգիստ չի՞ տալիս. մտցրեք 5 փոփոխություն նախաճաշի ընթացքում

Փորկապությունը խանգարում է օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը։ Մարդկանց մի մասի մոտ փորկապությունը կարող է առաջանալ ժամանակ առ ժամանակ նստակյաց կենսակերպի, որոշակի սննդային սովորությունների, դեղամիջոցների ընդունման հետևանքով։ Իրավիճակը բարդանում է, երբ խնդիրը քրոնիկ է դառնում։

Steptohealth.ru-ն գրում է, որ  փորկապությունն առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում և կարող է պայմանավորված լինել մի խումբ գործոններով, ինչպիսիք են հղիությունը, սթրեսը, հորմոնալ փոփոխությունները և այլն։

Այս խնդրից խուսափելու համար հարկավոր է հետևել որոշակի կանոնների, որոնք նպաստում են աղիների նորմալ աշխատանքին։ Եթե փորկապությունը չի անցնում 2-3 շաբաթվա ընթացքում, դիմեք բժշկի օգնությանը։

Ինչ փոփոխություններ է հարկավոր մտցնել նախաճաշի ընթացքում

Կարդացեք նաև

Ձիթապտղի յուղ և կիտրոնի հյութ։ Հարկավոր է քաղցած վիճակում կիտրոնի հյութի հետ խառնած 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ խմել։ Այս միջոցը մաքրում է oրգանիզմը, դուրս բերում տոքսինները։

  • Ձիթապտղի յուղը խթանում է աղիների գալարակծկանքը։ Այն նաև ապահովում է խոնավեցումը, հեշտացնում կենսագործունեության արգասիքների դուրսբերումն աղիներից։
  • Ձիթապտղի յուղն օրգանիզմն ապահովում է նաև անհրաժեշտ հագեցած ճարպաթթուներով։
  • Կիտրոնի հետ համադրելու դեպքում այն ազդում է՝ որպես բնական լուծողական միջոց, որը նաև նպաստում է սննդարար նյութերի կլանմանը։

Բաղադրիչները և օգտագործման եղանակը

  • Կես ճաշի գդալ՝ 5-7 գրամ, ձիթապտղի յուղը խառնեք կես ճաշի գդալ՝ 5 մլ, կիտրոնի հյութի հետ։
  • Խմեք ամեն առավոտ՝ քաղցած վիճակում՝ նախաճաշելուց 30 րոպե առաջ։
  • Մի գերազանցեք նշված չափը և մի կրկնեք օրվա ընթացքում։

Վարսակի փաթիլներ։ Փորկապության դեմ պայքարելու համար բջջանյութ է հարկավոր, հետևաբար՝ հարկավոր է ընտրել վարսակի փաթիլներ, որոնք մեծ քանակով սննդային մանրաթելեր են պարունակում։ Ուշադրություն դարձրեք բաղադրիչներին. խանութներում վաճառվող վարսակի փաթիլների մեծ մասը շատ շաքար է պարունակում և քիչ բջջանյութ։

Ալոէ վերա։ Փորկապության դեպքում օրգանիզմի կենսագործունեության արգասիքները շատ երկար են մնում հաստ աղիում։ Եթե խնդիրը չի լուծվում մի քանի օրվա ընթացքում, առաջանում են ցավ որովայնում, սրտխառնոց և այլ տհաճ երևույթներ։ Ալոէ վերան կօգնի այս դեպքում։

Բաղադրիչներ

  • 1 ճաշի գդակ ալոէ վերայի գել՝ 15 գրամ
  • երկու նարնջի հյութ։

Պատրաստման եղանակը։ Քամեք նարնջի հյութը, ավելացրեք մեկ ճաշի գդալ ալոէ վերայի գելը, լավ խառնեք։ Ցանկության դեպքում նարնջի հյութը կարող եք փոխարինել կիտրոնի, տանձի հյութվ կամ տաք ջրով։

Ալոէ վերա չի կարելի օգտագործել, եթե երիկամների, վահանաձև գեղձի խնդիր ունեք կամ տառապում եք դիաբետով։ Հղիությունը ևս հակացուցումների շարքում է։

Կեֆիր՝ պրոբիոտիկ, որը լավ է յուրացվում։ Խորհուրդ է տրվում նախաճաշին կեֆիր օգտագործել։ Այն լավացնում է նյութափոխանակությունը, լավ է յուրացվում, նույնիսկ, եթե անձը տառապում է լակտոզայի անընկալունակությամբ։

  • Դրա բաղադրության մեջ մտնող բակտերիաներն ու սննդային խմորիչները կազմում են «լակտազա» ֆերմենտը, որը նպաստում է լակտոզայի մասնատմանը։ Բացի այդ՝ կեֆիրը հարուստ է պրոբիոտիկներով։
  • Եթե կեֆիրին մի քանի կտոր միրգ ավելացնեք, կստանաք առողջ նախաճաշ, որը կօգնի կանխարգելել փորկապությունը։

Լավագույն մրգերը՝ փորկապության դեմ պայքարում։ Միրգը փորկապության դեմ պայքարի լավագույն տարբերակներից մեկն է։ Աղիների աշխատանքը լավացնում են հետևյալ մրգերը.

  • պապայա
  • տանձ
  • ելակ
  • սալոր
  • արքայախնձոր
  • կիվի
  • խաղող
  • թուզ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս