
Մանկապարտեզներն ավելացել են, հաճախող երեխաները՝ պակասել

Հայաստանի նախադպրոցական հաստատությունների թիվը վերջին 3 տարիների ընթացքում աճել է։ Այսպես, եթե 2014 թվականին գործում էր 713 նախակրթական հաստատությունուն, 2015 թվականին այդ թիվը դարձել է 717, իսկ 2016-ին՝ 721։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։
Սակայն նույն ժամանակահատվածում նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների թիվը նվազել է 400-ով՝ 2014 թվականի 72,7 հազարից հասնելով 72,3 հազար։
Նվազումը տեղի է ունեցել քաղաքային բնակավայրերում՝ 57 հազարից հասնելով 56,6 հազար։ Գյուղական բնակավայրերում նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների թիվն անփոփոխ է մնացել՝ 15,7 հազար։