Բաժիններ՝

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Նոյեմբերի 6-10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 71,350,758 դոլար 485.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 80,883,261 ԱՄՆ դոլար 487.19 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 2,800,000 դոլարի առք և վաճառք 485.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,333,751 եվրո 562.12 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 14,853,564 եվրո 565.99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,021,924,419 ՌԴ ռուբլի 8.20 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 638,855,921 ՌԴ ռուբլի 8.31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 67.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 45.2 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս