Հոկտեմբերի 17-ին, ժամը 8.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մանուկյան և Ծերենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 26-ամյա կնոջ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից 2017 թվականի հոկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման 14 դեպք, մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք, ապօրինի որսի (խեցգետին, ձուկ, կաքավ, լոր) 5 դեպք, հողի օգտագործման և պահպանման պահանջների խախտման 2 դեպք, բուսական աշխարհի պահպանության և օգտագործման պահանջների խախտման 2 դեպք:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները ֆիզպատրաստության ամփոփիչ ստուգում են անցնում ուսուցման ամառային շրջանի համար:
A խմբում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կհյուրընկալվի «Բենֆիկա»-ին, իսկ Մոսկվայի ԲԿՄԱ-ն կխաղա «Բազել»-ի դեմ:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Գրիգորի Կ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.15-ին, Ծիծեռնակաբերդի խճուղու 3 հասցեում գործող առևտրի կենտրոնի մոտ՝ թիվ 27 երթուղու միկրոավտոբուսի սրահում, իր տաբատի գրպանից գողացել են դրամապանակը:
Առնվազն 45 մարդ է զոհվել Պորտուգալիայի կենտրոնական եւ հյուսիսային մասերը եւ Իսպանիայի Գալիսիայի ինքնավար հանրակցության հյուսիս-արեւմուտքը ճարակած հրդեհների հետեւանքով:
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում Երևան քաղաքի ավագանու նիստերում տիրող անառողջ և կնատյաց մթնոլորտի վերաբերյալ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Երեկ Ծղոտներ հյուրանոցի աշխատակիցները շոգեբաղնիքում անգիտակից երիտասարդի են հայտնաբերել՝ ձեռքերի երակները կտրած վիճակում:
2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, հրկիզել ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը և դիմել փախուստի:
Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:
Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը:
Չինաստանի կոմունիստական կուսակցությունը կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել համաշխարհային կարգի պահպանման համար եւ մտադիր է ՉԺՀ-ն վերածել հզոր պետության:
Թուրքիայի Մերսին նահանգի Յենիշեհիր շրջանում պայթեցվել է ոստիկանական ավտոբուս: Ըստ թուրքական «Dunya» լրատվամիջոցի՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է 12 ոստիկան և 6 քաղաքացիական անձ:
Ժամը 20:35-ի սահմաններում Ֆուչիկի փողոցում բախվել են 58-ամյա Ռոբերտ Բաղդասարյանի վարած Opel մակնիշի 34 CZ 411 համարանիշի, 30-ամյա Միհրան Թովմասյանի վարած Toyota մակնիշի 33 TT 131 համարանիշի և 20-ամյա Արսեն Գևորգյանի վարած BMW մակնիշի 35 NA 598 համարանիշի ավտոմեքենաները:
Ամերիկացի հայտնի ֆինանսիստ եւ միլիարդատեր Ջորջ Սորոսը ավելի քան 18 մլրդ դոլար է փոխանցել Open Society Foundations («Բաց հասարակություն») հիմնադրամին:
Թուրքիան պետք է մնա ՆԱՏՕ-ում եւ շարունակի «դեպի Եվրոպա կողմնորոշված իր ուղին»:
Հիշեցնում ենք¸ որ ոստիկանություն-հասարակություն կապն ամրապնդելու և ոստիիկանության հանդեպ քաղաքացիների վստահությունը էլ ավելի բարձրացնելու նպատակով ոստիկանության պետի հրամանով շարունակում է գործել ոստիկանության «Թեժ գիծը»։
«Մենք կարող ենք նեղանալ պետությունից, համարել, որ պետությունը բավարար չի վերադարձնում մեր ջանքերի դիմաց, բայց դա անիմաստ գործ է»:
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ հատուկ քննչական եւ Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության և այլ պաշտոնատար անձանց կողմից հանցագործությունների բազմաթիվ դրվագներով մեղադրանքների պատմությանն անդրադառնալու առիթ ունեցել ենք»:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրված Ռաքայի ավերակները նկարահանել են անօդաչուից: Տեսանյությը հրապարակել է BFMTV-ն։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից հայտնում են, որ ս/թ հոկտեմբերի 18-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ տարածքներ կհոսանքազրկվեն։
Ժամը 01։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Արսեն Բալայանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 82 ՏN 888 համարանիշի ավտոմեքենայով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 120 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ ավտոմեքենայով բախվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ճաղավանդակներին։
Հոկտեմբերի 18-ին Պեկինում բացվել է աշխարհի ամենաբազմանդամ քաղաքական կուսակցության՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության հերթական 19-րդ համագումարը, որի արդյունքներով ընտրվելու է երկրի բարձրագույն ղեկավարության նոր կազմը եւ վերանայվելու է կուսակցության կանոնադրությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Սա մենք պետք է փաստենք և սրա մասին պետք է բարձրաձայն խոսենք: Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել տարբեր պետություններից, և որևէ պետություն ինքն է որոշում, թե ինչպիսի համագործակցություն իրականացնի մեկ այլ երկրի հետ, այդ թվում` ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում»,- ասաց Նահապետյանը:
Ամերիկացի գրող Ջորջ Սոնդերսն իր Lincoln in the Bardo («Լինկոլնը բարդոյում») վեպով դարձել է գրական հեղինակավոր Բուքերյան մրցանակի հաղթող:
Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել:
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Կոբա Նակղոփիային հետ են ուղարկել Ուկրաինայի Բորիսպոլի օդանավակայանից:
ԱՄՆ-ի Հավայիի նահանգի դաշնային դատավորը կասեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագրի գործողությունը, որն արգելում էր քաղաքացիների մուտքը ԱՄՆ-ը ութ երկրներից, ներառյալ առավելապես մուսուլմանական բնակչությամբ վեց երկրներ:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: