Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար «Հարսնաքար» ռեստորանի մոտ, հայտնի է մահացած բժշկի ինքնությունը

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Արսեն Բալայանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 82 ՏN 888 համարանիշի ավտոմեքենայով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 120 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ ավտոմեքենայով բախվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ճաղավանդակներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ում քաղաքացիներն ու Սևանի շտապօգնության բժիշկները հայտնաբերել են մեքենայից դուրս, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Սևանի հիվանդանոց, որտեղ, սակայն, գիտակցության չգալով՝ մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Բալայանը աշխատում էր Վանաձորի պոլիկլինիկայում և ծննդատանը, իսկ այսօր Երևանում պետք է տեղի ունենար նրա եղբոր աղջկա հարսանեկան արարողությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս