
Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի երրորդ տուրի հանդիպումները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի երրորդ տուրի հանդիպումները:
A խմբում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կհյուրընկալվի «Բենֆիկա»-ին, իսկ Մոսկվայի ԲԿՄԱ-ն կխաղա «Բազել»-ի դեմ:
B խմբում «Անդերլեխտ»-ը կընդունի ՊՍԺ-ին, «Բավարիա»-ն կխաղա «Սելթիկ»-ի հետ:
C խմբում «Ղարաբաղ»-ը կփորձի չպարտվել «Ատլետիկո»-ն, իսկ «Չելսի»-ին ուժերը կչափի «Ռոմա»-ի հետ:
D խմբում կատալոնական «Բարսելոնա»-ն «Նոու Կամպ» մարզադաշտում կընդունի «Օլիմպիակոս»-ին, իսկ «Յուվենտուս»-ը կխաղա «Սպորտինգ»-ի հետ:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի այս տուրի հիմնական հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին: