 
                        ԻՊ-ից ազատագրված Ռաքայի ավերակները նկարահանել են անօդաչուից
 
                                    «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրված Ռաքայի ավերակները նկարահանել են անօդաչուից: Տեսանյությը հրապարակել է BFMTV-ն։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հավաստել է, որ մարտական գործողությունների հետեւանքով քաղաքի մեծ մասը վնասված է կամ ավերված: Դյուժարիկի խոսքով՝ ՄԱԿ-ի աշխատակիցները դեռեւս չեն կարողանում մուտք գործել Ռաքա՝ գնահատելու իրադրությունը եւ հումանիտար օգնություն ցուցաբերելու: Հոկտեմբերի 17-ին հաղորդվել է, որ Ռաքան՝ երկար ժամանակ ԻՊ-ի ինքնահռչակ մայրաքաղաքը, լիովին ազատագրված է զինյալներից: Սիրիայի իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ չորսամսյա մարտերի ընթացքում քաղաքում 3250 մարդ է զոհվել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        