Բաժիններ՝

Պեկինում բացվել է Չինաստանի Կոմկուսի 19-րդ համագումարը

Հոկտեմբերի 18-ին Պեկինում բացվել է աշխարհի ամենաբազմանդամ քաղաքական կուսակցության՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության հերթական 19-րդ համագումարը, որի արդյունքներով ընտրվելու է երկրի բարձրագույն ղեկավարության նոր կազմը եւ վերանայվելու է կուսակցության կանոնադրությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Համագումարին մասնակցելու համար երկրի մայրաքաղաք են ժամանել 2287 պատվիրակներ, որոնք ընտրվել են ՉԿԿ-ի գրեթե 89 մլն անդամներից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՉԺՀ-ի նախագահ, ՉԿԿ-ի Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը, ելույթ ունենալով համագումարի բացմանը, հայտարարել է, որ տեղական յուրահատկությամբ սոցիալիզմը Չինաստանում թեւակոխել է զարգացման նոր դարաշրջան:

«Կուսակցությունը պետք է միավորի չին ժողովրդի բոլոր ազգերին, նրանց առաջնորդի դեպի միջին բարեկեցության հասարակության կառուցում եւ մեծ հաղթանակ տանի չինական յուրահատկությամբ սոցիալիզմի նոր դարաշրջան թեւակոխելիս»,- նշել է նա: Համագումարը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 24-ը: Դրա ընթացքում նախատեսվում է վերլուծել կուսակցության աշխատանքը վերջին հինգ տարվա ընթացքում, քննարկել Չինաստանի եւ այլ երկրների հասարակական–տնտեսական ու քաղաքական իրադրությունը, նախանշել առաջիկա տարիներին հանրապետության զարգացման ռազմավարական ուղեգիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս