Սի Ցզինպինը խոստացել է Չինաստանը վերածել հզոր պետության
Չինաստանի կոմունիստական կուսակցությունը կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել համաշխարհային կարգի պահպանման համար եւ մտադիր է ՉԺՀ-ն վերածել հզոր պետության: Այդ մասին հայտարարել էՉԺՀ-ի առաջնորդ Սի Ցզինպինը՝ Պեկինում ելույթ ունենալով ՉԿԿ-ի 17-րդ համագումարի բացմանը:
«Չինաստանը կշարունակի ջանքեր գործադրել մոլորակի խաղաղությունը պահպանելու համար, կշարունակի իր ավանդը ներդնել գլոբալ տաքացման մեջ»,-ասել է նա: ՑԿզինպինի խոսքով՝ մինչեւ 2050 թվականը Չինաստանը պետք է ավելի ուժեղանա: «Առաջին փուլում՝ 2020 թվականից մինչեւ 2035 թվականը, մենք կամրապնդենք միջին բարեկեցության հասարակության բազան ու եւս 15 տարվա համառ աշխատանքի շնորհիվ կհասնենք ամբողջական արդիականացման»,-հայտարարել է նա:
Երկրորդ փուլում՝ 2035 թվականից մինչեւ 21-րդ դարի կեսը, ինչպես նշել է ՉԺՀ-ի ղեկավարը, ՉԿԿ-ն մտադիր է Չինաստանը վերածել հարուստ, հզոր, ժողովրդավարական, ներդաշնակ, քաղաքակիրթ, արդիականացված սոցիալիստական պետության: Ինչպես ընդգծել Է Սի Ցզինպինը, «չինական երազանքը սերտորեն կապված է մյուս երկրների ժողովուրդների երազանքների հետ, այն կարող է իրականանալ միայն խաղաղ միջազգային մթնոլորտում եւ կայուն միջազգային կարգի պայմաններում»: Չինաստանի ղեկավարը նաեւ կոչ է արել ՉԿԿ-ին՝ ակտիվորեն պաշտպանել երկրի ինքնիշխանությունը եւ վճռականորեն պայքարել անջատողականության եւ ազգային միասնությունը խախտող բոլոր գործողությունների դեմ:
Բացի այդ, Սի Ցզինպինը նշել է, որ Կոմկուսը պետք է վճռականորեն կասեցնի երկրի սոցիալիստական համակարգի եւ կուսակցության ղեկավարության դեմ ուղղված գործողությունները, ինչպես նաեւ վճռականորեն պաշտպանի ժողովրդի շահերը եւ պայքարի քաղաքացիների շահերին վնասող գործողությունների դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: