Ուշադրություն. Արցախի ոստիկանությունը տեղեկացնում է

«Հարգելի քաղաքացիներ.

Հիշեցնում ենք¸ որ ոստիկանություն-հասարակություն կապն ամրապնդելու և ոստիիկանության հանդեպ քաղաքացիների վստահությունը էլ ավելի բարձրացնելու նպատակով ոստիկանության պետի հրամանով շարունակում է գործել ոստիկանության «Թեժ գիծը»։

Ձեր իրավունքների ոտնահարման¸ Ձեր նկատմամբ հակաօրինական գործողություն դրսևորելու¸ ինչպես նաև հնարավոր իրավախախտման¸ այդ թվում հասարակական կարգի կամ երթևեկության կանոնների խախտման դեպքին ականատես կամ տեղյակ լինելու պարագայում¸ հորդորում ենք անմիջապես զանգահարել ոստիկանության «Թեժ գծի» 047.950878 հեռախոսահամարին։

Հիշեք¸ որ իրավախախտման նկատմամբ Ձեր անտարբերությունը նպաստում է օրինազանցի ամենաթողությանը¸ որի զոհը կարող եք դառնալ նաև դուք կամ Ձեր մերձավորները։

Հավաստիացնում ենք¸ որ Ձեր ահազանգը անհետևանք չի մնա և հակաօրինական արարքներ թույլ տված անձինք կստանան օրենքով սահմանված իրենց պատիժները։

Ոստիկանությունը երաշխավորում է «Թեժ գծին» ահազանգող անձի գաղտնիությունը»։

Տեսանյութեր

Լրահոս