ՌԴ ՊՆ- հայտնել է, որ ներկայում սիրիական բանակը՝ ՌԴ օդուժի աջակցությամբ, ավարտում է Իրաքի տարածքից մուտք գործած գրոհայինների ոչնչացման գործողությունը:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 7-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Քրիստալ Փելաս» խաղի մեկնարկային կազմը հայտնի է:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Շիրակի մարզի դատախազությունում, Դատախազության մասին օրենքի համաձայն՝ կատարվում են ուսումնասիրություններ:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին երկրորդն է աշխարհում:
Ամերիկյան սենատորներ Ջոն Մակքեյնը և Բեն Քարդինը համոզում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվայի դեմ պատժամիջոցների «ամբողջական կատարումն» ապահովող միջոցներ ձեռնարկել:
«Եվրոպական արժեհամակարգի ճանապարհով գնալը վերադարձ է սեփական արմատներին։ Քրիստոնեությունը ոչ միայն կրոն է, այլև արժեհամակարգ։ Եվրոպան կառուցված է այդ արժեհամակարգի վրա։ Մենք մի ժողովուրդ ենք, որ քրիստոնեությունն առաջինն է ընդունել՝ որպես պետական կրոն, և այդ տեսակետից մեր լուման ունենք»,- նկատեց Շ. Քոչարյանը։
Իտալիայի ինքնավարությունների և տարածաշրջանային հարցերով փոխնախարար Ջանկլաուդիո Բրեսան կարծիք է հայտնել, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն հակասում է ոչ միայն Իսպանիայի սահմանադրությանն, այլև հենց իսպանական ինքնավարության կարգավիճակին:
Պեկինի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունները և զգայուն հարցերը պետք է լուծել երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով՝ երկու կողմերի շահերը հաշվի առնելով:
Ծառայությունների մասով մեր վիճակագրությունը ՀՀ բոլոր մարզերից ամենավատն է՝ 2.2 տոկոս։ Միաժամանակ Շիրակի մարզն ամենաշատ եկամտահարկն է վճարում՝ 7 միլիարդ 327 միլիոն դրամ: Շիրակի մարզին հաջորդում է Գեղարքունիքի մարզը 4 միլիարդ 820 միլիոն դրամով:
Շախմատի աշխարհի նորընծա կրկնակի գավաթակիրը սեպտեմբերի 30-ին ամուսնանում է երկար տարիների իր ընկերուհի Արիանա Կաոիլիի հետ:
Նա նպաստել է նաեւ համակարգում բարձրորակ մասնագետ կադրերի աճին։ Անձամբ ճանաչում եմ Գորիկ Հակոբյանին, միասին երկար ճանապարհ ենք անցել դեռ մեր երկրում ուժային կառույցների հիմնադրման, կայացման օրերից, գեներալի կոչումն էլ նույն օրը նույն հրամանագրով ենք ստացել։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին ելույթ է ունեցել Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության տասնամյակի առթիվ Ստեփանակերտում կազմակերպված միջազգային տնտեսական համաժողովում:
Ծանրամարտի Հայաստանի պատանիների հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Հոկտեմբերի 1-ին և 4-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:
Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հանդիպման ընթացքում քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպասվելիք այցը Չինաստան:
Առավոտից մինչ այս պահը բնակիչները փորձում են մտնել եկեղեցու բակ, սակայն ոստիկանները շղթայաձև կանգնել են դռան առջև և ներս չեն թողնում՝ պատճառաբանելով, թե իրենք նման հրաման չեն ստացել։
Իրավական տրամաբանության տեսանկյունից հստակ է, որ դեպքի վայրի պահպանման պարտականությունը պետք է կրի այն մարմինը, որն առաջինն է դեպքի վայր մեկնում։
«Փաստացի, ղարաբաղյան հակամարտության մեկնարկից ի վեր նաև տեղեկատվական պատերազմ է ընթանում: 2000-ականներից այդ պատերազմն անցել է համացանցային դաշտ: Հայ-ադրբեջանական ամենաթեժ կիբեր ընդհարումը եղել է 2012 թվականին, երբ Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց: Մի քանի օրվա մեջ եղավ շատ լուրջ ընդհարում: Տուժեցին երկու կողմերն էլ: Ինչ վերաբերում է տեղեկատվական պատերազմի ներկա փուլին, ապա ակնհայտ է, որ վերջին 1-2 տարում Ադրբեջանը կիբերմիավորումներ է ձևավորում»:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես, շրջել տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրանքին, մատուցվող ծառայություններին, զարգացման ծրագրերին, առկա խնդիրներին:
Աֆղանստանի արևելքում՝ Կապիս նահանգի շրջաններից մեկում հնչած պայթյունի արդյունքում տուժել է առնվազն 9-ը խաղաղ բնակիչ, որոնցից երկուսը երեխաներ են:
«Մենք կարողանում ենք 25 տարի ապահովել մեր անվտանգությունը՝ անկախ նրանից, որ Ադրբեջանը մեզ համար ռազմական սպառնալիք է ներկայացնում և նավթադոլարներ ունի: Հայկական կողմը կարող է ապահովել իր անվտանգությունը՝ բոլոր մեթոդներով՝ սկսած ռազմական և ոչ ռազմական ուղիներից»:
Հյուսիսկորեական մի քանի բալիստիկ հրթիռ դուրս է բերվել Փհենյանում տեղակայված ռազմական ձեռնարկությունից և տեղափոխվել արձակման դիրքեր, ինչը կարող է վկայել նոր արձակումների պատրաստության մասին:
Չինաստանի և Հունաստանի միջև ուղիղ ավիափոխադրումներ են հաստատվել. սեպտեմբերի 30-ին Աթենք է ժամանել Պեկինից դուրս եկած Airbus 330-200 ինքնաթիռը, որը պատկանում է Air China ավիաընկերությանը:
«2006 թվականին 360 հազար թոշակառու՝ 11 տոկոսը, 2016 թվականի կտրվածքով՝ 300 հազար՝ 10 տոկոսը, այսինքն՝ նրանց քանակը գնալով կրճատվում է: Պատճառներից մեկը ոչ թե այն է, որ նրանք շուտ են մահանում, այլ արտագաղթն է: Թոշակների առումով՝ 1996 թվականին միջին թոշակը եղել է 3150 դրամ, 2006 թվականին՝ 12 հազար, հիմա 40 հազար դրամ է: Այսպիսի մի ստանդարտ կա, թոշակաը պետք է կազմի աշխատավարփի գոնե 60 տոկոսը, որ թոշակառուն կարողանա լիարժեք ապահովի իր կենսամակարդակը: Մեզ մոտ 40 հազարը կազմում է միջին աշխատավարձի 23 տոկոսը»:
«Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Արցախի Հանրապետության սահմանի նկատմամբ դիվերսիոն ոտնձգություն իրականացնելու ժամանակ ձերբակալված Շահբազ Ջալալօղլու Գուլիևին և Դիլհամ Ասքերովին:
Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։
Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) սեպտեմբերի 29-ին և 30-ին Հայաստան կատարած այցի ընթացքում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո եկող անցումային շրջանը երկու տարուց ավելի չպետք է տևի, իսկ դրա լրանալուց հետո Լոնդոնը կդադարի վճարել Բրյուսելին միասնական եվրոպական շուկա մուտք ունենալու համար:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կկանգնի դատարանի առաջ:
Կյանքից հեռացավ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության երկարամյա ղեկավար, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը․ քաղաքացի, ում ողջ կյանքը նվիրված էր պետականաշինության սրբազան գործին, սպա, ում ողջ գործունեությունը ծառայություն էր երկրի, հասարակության, մարդու անվտանգության ապահովմանը, մարդ, որը ոչ միայն իր իմաստուն խորհուրդն ու բարի խոսքն էր տալիս մարդկանց, այլև հոգու ողջ ջերմությունը։