Բաժիններ՝

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում երկրորդն է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին երկրորդն է աշխարհում: ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման աղյուսակը, որտեղ Արոնյանն ունի 2801 միավոր: Առաջին տեղում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Լավագույն 10-յակում ընդգրկվել են նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանու Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Շախրիար Մամեդյարովը, Ուեսլի Սոն, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշի Անանդը և Հիկարու Նակամուրան: Ընդամենը օրեր առաջ hայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր:

ԵզրափակիչումԱրոնյանը մրցում էր չին շախմատիստ Դին Լիժենի հետ: Դասական 4 պարտիաներից հետոշախմատիստներն ունեին 2-ական միավոր, և որոշիչ եղավ թայ-բրեյքը: Արագ շախմատիառաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով գերազանցեց մրցակցին: Երկրորդպարտիայում ևս Արոնյանը հաղթեց: Հավաքելով 4 միավոր՝ Արոնյանը 12 տարի անց կրկինդարձավ աշխարհի գավաթակիր:

Նա առաջին շախմատիստն է, ով շահում է Աշխարհի գավաթըերկրորդ անգամ: Մրցաշարն անցկացվում էր, այսպես կոչված, «նոկաուտ» համակարգով՝մրցախաղում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցումէին 128 շախմատիստ: Արոնյանը իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լևոն Արոնյանը աշխարհիգավաթակիր էր դարձել նաև 2005 թվականին: Կրկնակի գավաթակիրը շախմատայինօլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթող է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս