Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը կայցելի Բաքու:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քվեարկության կդրվի Սիրիայում և Իրաքում թուրքական զինված ուժերի կողմից անդրսահմանային ռազմական գործողություններ իրականացնելու թույլտվության մանդատը երկարաձգելու հարցը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 20-ին, ժամը 11.30-ին, ՌԴ Մոսկվա քաղաքից Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել, այնտեղից էլ Շենգավիթի բաժին ներկայացել 1978 թ. ծնված Համլետ Թ.-ն։
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ չի ցանկանում ԱՄՆ-ի պետքարտուղար դառնա։
Հայաստանում հոկտեմբերի 1-ից կգործի սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նոր կարգը: Այդ առթիվ առողջապահության նախարարությունը հրապարակել է շահառուների կողմից առավել հաճախ տրվող հարցերն իրենց պատասխաններով:
Շիրակի օդանավակայանը Մոսկվա-Գյումրի չվերթի` Ստավրոպոլի երկրամասում՝ Մինվոդիում արտահերթ վայրէջք կատարած «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռն արդեն ընդունել է:
Գերմանիայի մի քանի քաղաքական գործիչներ փոստով ստացել են ծրարներ, որոնք անհայտ սպիտակ փոշի են պարունակել:
Եվրամիությունը 2018 թվականի գարնանը խորհրդաժողով կանցկացնի Բրյուսելում՝ նվիրված Սիրիայի օգնության եւ վերականգնման հարցերին:
«Մենք իրականում ուզում ենք տնտեսական և ինվեստիցիոն ռեգուլյար հարթակ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, որտեղ պատմելու ենք ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել վաղը, ինչպիսի մոտեցումներ կան, նաև ստեղծել հնարավորություն, որ այն նախագծերը, որ իրականացնում ենք և որ ծրագրում ենք, պոտենցիալ ներդրողներին ներկայացնենք»:
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը խոսել է շախմատի աշխարհի գավաթի եզրափակիչ դուրս գալու մասին:
Նա նշեց, որ օգոստոս- օգոստոս և հունվար-օգոստոս- հունվար-օգոստոս ամիսների թվերի համեմատության մեջ բոլոր ոլորտներում աճ կա, բացի գյուղատնտեսությունից և շինարարությունից և, եթե շինարարությունում մեծ խնդիրներ չեն տեսնում, ապա գյուղատնտեսությունում պետք է թվերը հասկանալ:
Մոսկվան հանդես է գալիս Իրաքի ներքին խնդիրներն ազգային համաձայնության եւ փոխզիջումների հիման վրա լուծելու օգտին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ենիսեյ»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը վիրահատությունը հաջող է անցել:
Առնվազն 15 մարդ է զոհվել, եւս 20-ն անհայտ կորել Կարիբյան ծովի Դոմինիկա կղզում «Մարիա» փոթորկի հարվածից հետո, ինչի մասին հայտնել է Դոմինիկայի վարչապետ Ռուզվելտ Սկերիտը:
2017 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում 2620 օտարերկրացի ստացել է Վրաստանի քաղաքացիություն: Առաջին հնգյակում տեղ են գտել՝ Ռուսաստանը՝ 1531, Հայաստանը՝ 231, ԱՄՆ-ն 176, Ուկրաինան 139, Հունաստանը՝ 77 մարդ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում մուսուլման համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տհաճ անակնկալի է եկել:
Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների և վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, և փորձերը տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ։
Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Լուիս Վիդեգարայը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 273-ի։
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2003 թ. ծնված Վահագն Սարգսյանը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է կոշտ միջոցներ ձեռնարկել ի պատասխան հանրապետության լիակատար ոչնչացման հնարավորության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության:
Իրանը պատրաստ է խոսել միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) պայմաններում փոփոխություններ մտցնելու մասին, եթե վերանայվեն այն բոլոր զիջումները, որոնք Իսլամական Հանրապետությունն արել է՝ կնքելով գործարքը, այդ թվում՝ Թեհրանին բարձրհարստացված ուրան արտադրելու իրավունքի տրամադրման շուրջը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Ուկրաինայի արեւելքում խաղաղության հասնելու ուղիները:
Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն է և, բնականաբար, գտնում են, որ վերջում մենք պետք է առաջարկենք Սերժ Սարգսյանին: Հոդվածագիրներ կան, որ հիմա էլ կասեն, թե ինչու Սերժ Սարգսյանը չի ասում այդ մասին, դրան էլ պատասխանեմ՝ որովհետև Սերժ Սարգսյանը այդ մասին ընդհանրապես որևէ մեկի հետ չի խոսում:
Ժամը 14։40-ի սահմաններում Ստեփանավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
«Չորրորդ իշխանություն» օրաթերթի տեղեկություններով՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Իգոր Մուրադյանն արտագաղթել է Հայաստանից։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առաջիկայում կառուցվածքային փոփոխություններ են իրականացնելու, ինչի արդյունքում գործազուրկ կդառնա 35 քաղաքացի:
Սիրիային նվիրված նախարարական հանդիպման մասնակիցները, որը սեպտեմբերի 18-ին կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում, հինգ կետից բաղկացած համատեղ հայտարարություն են ընդունել, որոնք, նրանց կարծիքով, պետք է հստակեցնեն սիրիական կարգավորմանն ուղղված հետագա ջանքերը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր, որն ընդլայնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության լիազորությունները ԿԺԴՀ-ի եւ նրանց դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցում, ովքեր Փենյանին օգնություն են ցույց տալիս տնտեսության տարբեր բնագավառներում, մասնավորապես առեւտրական եւ ֆինանսական հատվածներում։
Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը սպառնալիք է Իրաքի կայունությանը, այն կարող է դժվարացնել պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: