Սեպտեմբերի 12-16-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ կկատարի Միխեիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ դատարանի ցանկացած վճիռ, սակայն վերջինս ավելի քան մեկուկես ամսվա ընթացքում այդպես էլ չի դիմել դատական ատյաններ։
«Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի և հայ ժողովրդի համար, որպես համահավաք գոյություն, այս աշխարհագրական միջավայրում հեռագնա ավելի լուրջ խնդիր գոյություն չունի: Ես նախատեսել եմ ընդամենը մի աշխատանքային ձևաչափով հանձնաժողովի ստեղծում, որը կարող է ներառել շահագրգիռ պատգամավորներ, փորձագետներ, ակադեմիական ոլորտի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ` փորձելու, համադրելու բոլոր ռեսուրսները` նախ՝ քննարկելու ճանապարհով գնահատելու իրավիճակը և միտումները, և աշխարհում տեղի ունեցող դեմոգրաֆիական հարակից պրոցեսներից ելնելով՝ մեր անելիքները»,- ասաց Ֆարմանյանը:
«Ես ծանոթացել եմ «Ելք» դաշինքի ներկայացրած փաստարկներին: Կարծում եմ, որ մեր ընթացակարգերով նախատեսված ժամկետում խորհրդարանում կդառնա քննարկման առարկա: Ես պատրաստվում եմ այդ թեմայով ելույթ ունենալ»:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արարատի մարզի 80-ամյա բնակչի սպանությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:
Սքոթլանդ Յարդը Լոնդոնի կենտրոնում ներկայացրել է հատուկ սեպավոր ցանց, որը կարող է կանգնեցնել մարդատար եւ բեռնատար ավտոմոբիլները, որոնք կարող են չարագործների կողմից օգտագործվել ահաբեկչական գործողություններ կատարելու համար:
«Մենք չենք ցանկանում ստեղծել մի իրավիճակ, որ նման ներդրումային ծրագրեր ունեցող կազմակերպություները մի քանի ամիս ևս սպասեն մինչև օրենքն ուժի մեջ կմտնի»,- մանրամասնեց նա:
Ռուսական էստրադայի ականավոր դեմքերից մեկը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը սեպտեմբերի 11-ին ընտանեկան շրջանակում նշում է իր ծննդյան 80-ամյակը:
Իրանը կատարում է Գործողությունների համատեղ համապարփակ պլանով (ԳՀՀՊ) ստանձնած իր պարտավորությունները:
«Ասել, թե խորհրդատվության վրա շատ է գնում կամ քիչ, դժվար է դրան պատասխանել, որովհետև պետք է ունենանք գործիք: Լավ խորհրդատվությունը միշտ էլ թանկ արժի»:
Բրյուսելը պետք է դադարեցնի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ Անկարայի հետ վարվող բանակցությունները:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են անչափահաս աղջկան առևանգելու և վերջինիս նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի:
Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու քայլը ես համարում եմ Ադրբեջանի պարտություն:
«Ես կարծում եմ, որ իրոք սերնդափոխության խնդիրն էական դերակատարում ունի հանրային ընկալման ոլորտում։ Մենք ժամանակին գործ ունեինք սոցիալիստական աշխարհի հետ, և այդ աշխարհը քաղաքակրթվում էր Ռուսաստանի կողմից։ Երբ սոցիալիստական այդ ժամանակաշրջանն ավարտվեց, սոցիալիստական մոդեռն երևույթը դուրս եկավ, Ռուսաստանը չկարողացավ պահպանել իր՝ քաղաքակրթական կենտրոնի դերը։ Այդ կենտրոնը դարձավ Արևմուտքը։ Հայաստանում նույնպես հայտնվեցին շատ հասարակական խավեր, ում համար կենտրոնը դարձավ Արևմուտքը»։
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Զոյա Բարսեղյանը նշանակվել է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար:
ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության՝ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում:
Թուրքիայից լոլիկի ներմուծումը Ռուսաստան, որն արգելվել էր 2016 թվականից, կարող է հոկտեմբերին վերսկսվել. մատակարարումները կարող են կրել փորձնական բնույթ եւ տեւել մինչեւ 2018 թվականի գարուն, այդ ժամկետում դրա ծավալը կկազմի մինչեւ 300 հազար տոննա, այս մասին հայտնել է «Կորմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ջերմոցային բանջարեղենի խոշոր արտադրողի կառավարչին եւ ճյուղային միավորման մի քանի ներկայացուցիների։
Ուրախ եմ, որ ազատությունից ապօրինի զրկված և դատապարտված մարդը կվերադառնա տուն։
Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևն ազատ է արձակվել:
Ուկրաինայի Լվովի մարզի Յավորովսկի զինափորձարանում (հետման Պյոտր Սագայդաչնիի անվան ցամաքային զորքերի ազգային ակադեմիայի խաղաղապահության եւ անվտանգության միջազգային կենտրոն) մեկնարկել են «Rapid Trident-2017» միջազգային խոշորագույն հրամանատարաշտաբային զորավարժությունները:
80-ամյա արարատցի տղամարդու սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող երիտասարդը հայտնաբերվել է։
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նորանկախ Հայաստանի տնտեսական համակարգի կայացման և զարգացման գործընթացում ինչպես ՀԲ թիմից, այնպես էլ Հայաստանից ներգրավված մասնակիցները կշարունակեն համատեղ ջանքերով իրենց փորձառությունն ու գիտելիքները լավագույնս ծառայեցնել ապագա Հայաստանի տեսլականի իրագործմանը:
«Մենք ավելի էինք ուզում ցույց տալ մեր ստրկությունը, քան Մոսկվան պահանջում էր՝ ռուսական դպրոցներ, ռուսական անվանումներով փողոցներ, քաղաքներ։ Դա մեր հպատակության արտահայտությունն էր։ Մեծ ու փոքր պետությունների մեջ, մանավանդ, երբ եղել ես նրա գաղութը, ինչքան շատ ես տալիս, այնքան շատ են ուզում։ Ես չեմ տեսել, որ այն ժամանակ որևէ ռուս պաշտոնյա ասեր, թե ռուսական դպրոցներ պետք է բացվեն Վրաստանում, իսկ մեզ ասում էին»։
Իսրայելի և ՌԴ քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին ներում է շնորհել, նախքան այդ ինքնասպանության փորձ է ձեռնարկել:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 10։03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի զինվորականները պլանավորում են սիրիացի քրդերին փոխանցել ավելի քան 20 հազար միավոր հրազեն, նեռնականետներ եւ ականանետների համար նախատեսված զինամթերք:
Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին արդեն իններորդ անգամ տեղի կունենա ամենամյա «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Մայամի Դեյդի օկրուգի ոստիկանությունը ձերբակալել է 28 մարդու «Իրմա» փոթորկի ընթացքում կողոպուտների եւ թալանի պատճառով:
Ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բակում մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։