Հոկտեմբերին կարող են վերսկսվել ՌԴ-ին թուրքական լոլիկի մատակարարումները. «Կորմերսանտ»
Թուրքիայից լոլիկի ներմուծումը Ռուսաստան, որն արգելվել էր 2016 թվականից, կարող է հոկտեմբերին վերսկսվել. մատակարարումները կարող են կրել փորձնական բնույթ եւ տեւել մինչեւ 2018 թվականի գարուն, այդ ժամկետում դրա ծավալը կկազմի մինչեւ 300 հազար տոննա, այս մասին հայտնել է «Կորմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ջերմոցային բանջարեղենի խոշոր արտադրողի կառավարչին եւ ճյուղային միավորման մի քանի ներկայացուցիների։
«Գյուղատնտեսության նախարարությունը եւ «Ռոսսելխոզնադզորը» քննարկում են Թուրքիայից լոլիկի ներմուծումը մասնակիորեն վերսկսելու հնարավորությունը: (…) Մատակարարումները պետք է սկսվեն 2017 թվականի հոկտեմբերին՝ «Ռոսսելխոզնադզորի» կողմից լիազորագրված թուրքական մի քանի ձեռնարկությունների կողմից, առաջին փուլում թուրքական լոլիկի ներմուծումը պլանավորվում է թույլատրել մինչեւ 2018 թվականի ապրիլ -մայիս»,- մեջբերում է հրատարակությունն իր աղբյուրների խոսքը:
Մինչդեռ, թերթի զրուցակիցներից մեկի խոսքով՝ «ՌԴ-ի կառավարության ներսում առայժմ միահամուռ կարծիք չկա, թե երբ եւ ինչպես վերացնել թուրքական լոլիկի ներկրման բռնարգելքը»: