Բաժիններ՝

Գաբրիելը պահանջել է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները

Բրյուսելը պետք է դադարեցնի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ Անկարայի հետ վարվող բանակցությունները: Ինչպես ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է t-online.de պորտալին տված հարցազրույցում, այդ հարցում ինքը համաձայն է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցի հետ:

«Ես միանգամայն համաձայն եմ Շուլցի դիրքորոշմանը,-ասել է Գաբրիելը:-Ես, ի դեպ, կարծում եմ, որ ԳՖՀ-ի գրեթե բոլոր բնակիչներն էլ այն տեսակետն ունեն, որ Թուրքիան իր ներկա վիճակով երբեք չի անդամակցի ԵՄ-ին»:

«Նախագահ Էրդողանն ընդհանրապես դրան չի ձգտում, նա այդ մասին ինձ հայտարարել է տակավին մի քանի տարի առաջ»,-հայտնել է ԱԳ նախարարը: Նրա կարծիքով, «Թուրքիան շարժվում Է դեպի ավտորիտար ռեժիմի հաստատում»: Եվրոպայի հետ վերջնական խզումը կդառնար մահապատժի սահմանումն այդ երկրում, ընդգծել է Գաբրիելը:

Միաժամանակ նախարարը նշել է, որ Գերմանիան չի պատրաստվում խզել դիվանագիտական հարաբերություններն Անկարայի հետ, բայց «զգալիորեն մեծացնում է տնտեսական ճնշումը Թուրքիայի վրա»: «Մենք ոչ ոքի չենք հոդորում հրաժարվել իր ներդրումներից: Դա ընկերությունների որոշելիքն է, բայց ներկայում Թուրքիայում դա կապված է ռիսկերի հետ»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս