Դինքի ծննդյան օրը կկայանա «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը
Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին արդեն իններորդ անգամ տեղի կունենա ամենամյա «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը: Այս մասին հայտնում է «Ակոս»-ը:
«Հրանտ Դինք» միջազգային մրցանակն ամեն տարի հանձնվում է մեկ մարդու և մեկ կազմակերպության, ովքեր Թուրքիայում կամ երկրից դուրս պայքարում են խտրականությունից, ռասիզմից և բռնությունից զերծ աշխարհի համար, սեփական իդեալների համար պատրաստ են ռիսկի գնալ, օգտագործում են խաղաղության լեզուն և նման կերպ խրախուսում և ոգեշնչում են մյուսներին:
«Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխությունը նպատակ ունի ցույց տալու, որ սեփական իդեալների համար պայքարող մարդկանց ձայնը լսելի է, նրանց աշխատանքը` տեսանելի, և նրանք միայնակ չեն:
Մրցանակաբաշխության այս տարվա ժյուրիի կազմում ընդգրկված են 2016 թվականի մրցանակակիր, Մալավիից ակտիվիստ Թերեզա Կաչիդամոտոն, ով պայքարում է երեխաների կրթության և մարդու իրավունքների համար, ինչպես նաև նույն տարում մրցանակի արժանացած Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի ղեկավար Էթիեն Բալիբարը: Ժյուրիի անդամներն են նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Էրիստոֆ Դելուարը, «Հրանտ Դինք» հիմնադրամի ղեկավար Ռաքել Դինքը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, մտավորական Միշել Մարիանը, գրող Մուրաթան Մունգանը:
Ստամբուլահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր թուրք ազգյանականների կողմից 2007 թվականի հունվարի 19-ին: