Բաժիններ՝

Յուրի Ջորկաեֆի որդին կանդամագրվի Հայաստանի երիտասարդական հավաքականին

Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի որդին` Օհան Ջորկաեֆը կմիանա Հայաստանի երիտասարդական հավաքականին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը: «Հետևել ենք Օհան Ջորկաեֆի խաղերին: Լավ տպավորություն է թողել մեզ վրա և առաջիկայում, եթե փաստաթղթերի հարցերը լուծվեն, կդառնա մեր հավաքականի անդամ»,-ասաց Ոսկանյանը:

Ջորկաեֆ կրտսերը հանդես է գալիս «Նանտ»-ի երկրորդ թիմում, որը խաղում է Ֆրանսիայի առաջնության 3-րդ դիվիզիոնում: Օհան Ջորկաեֆը ծնվել է 1997 թվականին: Հանդես է եկել «Էվիան» և «Մոնպելյե» ակումբների երկրորդ թիմերում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս