Շավարշ Քոչարյանն առաջարկում է ՄԱԿ ԱԽ-ն հակամարտող գոտիներում զենքի մատակարարման էմբարգո հայտարարի

«Ժամանակին ռուսական կողմից հնչում էին ձայներ այն մասին, որ եթե իրենք չանեն, այլ պետություններ կանեն: Ժամանակին ես անձամբ գաղափար էի առաջ քաշել, որ քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագող երեք պետություններն էլ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են, իրենք ունեն բավարար ներուժ, հնարավորություն, որպեսզի փորձեն հասնել նրան, որ լինի զենքի մատակարարման ընդհանուր էմբարգո հակամարտող գոտիներում, մասնավորապես` մեզ մոտ: Այ, դա կլիներ հարցի լուծում, և որևէ պետություն չէր կարող ասել` եթե ես չմատակարարեմ, ուրիշից կառնի, որովհետև դա կիներ համընդհանուր»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ԱՄՆ կողմից Ուկրաինային զենքի մատակարարման մասին հայտարարությունը, թե հակամարտության գոտի զենքի մատակարարումը չի խոսում հաշտեցման օգտին, այլ միայն խորացնում է իրավիճակը:

Շ.Քոչարյանի խոսքով` հասկանալի է, թե ինչքան բարդություններ կան ՄԱԿ անվտանգության խորհրդի նման որոշում կայացնելու հարցում.

«Բայց, այնուամենայնիվ, համարում եմ, որ դա անհավանական չի, եթե շահագրգիռ լինեն հենց ԱԽ անդամ համանախագահ պետությունները»:

Տեսանյութեր

Լրահոս