Բաժիններ՝

Միհրան Հարությունյանը ուժերը կչափի խառը մենամարտերում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն ուժերը կչափի խառը մենամարտերում (MMA): Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում Ռիզվան Մագոմեդովի գրառումն է տարածել Հարությունյանը:

«Կցանկանայի կիսվել հետաքրքիր նորությամբ: Բոլորին հայտնի հունահռոմեական ոճի օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանը մարզական նոր ճանապարհ է սկսում: Կասկածներ չունեմ, որ նա մեծ բարձրունքների կհասնի այս մարզաձևում: Մենք արդեն համագործակցության պայմանավորվածություն ունենք և ջանք չենք խնայի բարձր նպատակների հասնելու համար»,- «Ինստագրամ»-ի իր էջում կիսվել է Ռիզվան Մագոմեդովը: Ի պատասխան երկրպագուների հարցերին՝ Միհրանն «Ինստագրամ»-ում փաստել է, որ չի հեռանում ըմբշամարտից և մասնակցելու է Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերին:

Միհրան Հարությունյանը Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո երկու անգամ վիրահատության է ենթարկվել Գերմանիայում և Լեհաստանում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930