Բակո Սահակյանը մասնակցել է «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախի նախադպրոցական հաստատությունների շարքում կարեւոր դերակատարություն ունի «Սոսե» մանկապարտեզների ցանցը, որը հիմնադրվել է Սփյուռքի մեր հայրնակիցների ջանքերով եւ հանդիսանում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության յուրահատուկ մի խորհրդանիշ:

Նախագահը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս հայրենանվեր նախաձեռնության իրականացմանը՝ մեր ժողովրդի հոգսերով ապրելու, հայրենիքին միշտ օգտակար լինելու պատրաստակամության համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930