Բաժիններ՝

Հայտնի է դարձել Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացանկը

Նոյեմբերին մեկնարկելու է Եվրոպայի 2021 թվականի նախընտրական առաջին փուլը, որին մասնակցելու է նաև Հայաստանի ազգային հավաքականը: Նախընտրական B ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են լինելու Ալբանիայի և Դանիայի հավաքականները: Արդեն հայտնի է  ենթախմբի խաղացանկը:

Խաղացանկ
23 նոյեմբերի
Ալբանիա-Հայաստան

26 նոյեմբերի
Հայաստան-Դանիա

2018թ.
22 փետրվարի
Դանիա-Ալբանիա

25 փետրվարի
Հայաստան-Ալբանիա

28 հունիսի
Դանիա-Հայաստան

1 հուլիսի
Ալբանիա-Դանիա

Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 9 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճելու ենթախմբերում 1-ին հորիզոնականները գրաված թիմերը և 2-րդ տեղում հայտնված թիմերի շարքում լավագույն ցուցանիշը ունեցող հավաքականը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս