Բաժիններ՝

ԱԻ նախարարն ընդունել է Իրանի պատվիրակությանը

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությանը՝ Ներքին գործերի նախարարի խորհրդական Խալիլ Վահաթի Ղուչանիի գլխավորությամբ:

Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի և Իրանի միջև առկա համագործակցության խթանման ուղիները և նոր ոլորտները:

Իր խոսքում ընդգծելով հարևան երկրների երկկողմ ձևաչափով սերտ փոխգործակցության կարևորությունը՝ նախարար Դ.Տոնոյանը նշեց այն բնագավառները, որտեղ իրականացվող համատեղ աշխատանքը և փորձի փոխանակումը երկուստեք օգտակար կլինեն:

ԻԻՀ ներքին գործերի նախարարի խորհրդականն ընդգծեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միջոցով կենտրոնացված կառավարում իրականացնելու հետաքրքիր փորձը և, շեշտելով այն հանգամանքը, որ երկու երկրները ենթակա են հիմնականում նույն աղետներին, պատրաստակամություն հայտնեց նպաստել փոխգործակցության ակտիվացմանը:

Իրանում լուրջ աշխատանք է տարվում կամավորների պատրաստման ուղղությամբ, ինչպես նաև հրշեջ մասերի միջև կազմակերպվում են մրցումներ՝ նրանց պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով: Այդպիսի մրցումներից մեկին առաջիկայում կմասնակցեն նաև ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները:

Քննարկման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև ընդլայնել աշխատանքն ԻԻՀ Կարմիր մահիկի կազմակերպության հետ՝ համատեղ վարժանքների, աղետների բժշկության և սահմանային հենակետերում համատեղ իրականացվող հերթապահության ուղղությամբ (հատկապես՝ զբոսաշրջության ակտիվ սեզոններին):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930