Օգոստոսի 28-ին, ժամը 13:30-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վանաձորում քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանին՝ ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար։
«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը Ֆեյսբուքում «Դասադուլ և գործադուլ» անունը կրող միջոցառում է ստեղծել և առաջարկում է սեպտեմբերի 1-ից դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում դասադուլներ սկսել:
Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Տայանին Եվրամիությանն առաջարկել է 6 մլրդ եվրո հատկացնել Լիբիային միգրացիոն խնդիրը լուծելու, ինչպես նաեւ մշակել Աֆրիկայում 50-60 մլրդ եվրո եվրոպական ներդրումների երկարաժամկետ ռազմավարություն։
Չինաստանի Հույչժոուի նահանգի Բիցզե քաղաքային օկրուգում տեղի ունեցած սողանքի հետեւանքով անհայտ կորել է 25 մարդ, պաշտոնապես հաստատված է տեղի երկու բնակիչների զոհվելը:
Գագիկ Մինասյանն ընդգծել է, որ երկու խորհրդարանների կողմից պայմանավորվածության համաձայն իրենք Ստեփանակերտում են՝ Արցախի ԱԺ գործընկերների հետ քննարկելու խորհրդարանի վերահսկողական գործառույթի իրականացման մեխանիզմների ու հանրային ֆինանսների կառավարման վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրները:
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին և աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին:
Եվրամիությունն անվտանգության տեսակետից կախված ՆԱՏՕ-ից եւ գլուխ չի հանի առանց այդ դաշինքի:
Տեխասում շուրջ 6,8 մլն մարդ է տուժել «Հարվի» փոթորկի հարվածներից, որը Միացյալ Նահանգների ծովափին մոլեգնել է լույս օգոստոսի 26-ի գիշերը:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 28-ին ընդունել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանին:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում էլ առաջարկվող փոփոխություններով կսահմանվեն շրջակայքի աղբոտման տուգանքները:
Համաձայն հաղորդագրության՝ նշված անձը ձեռք էր բերել հրազեն և պայթուցիկ նյութեր, որոնց միջոցով նախատեսում էր հարձակվել Ադրբեջանի պետական հաստատությունների վրա և ահաբեկչություն իրականացնել:
Սիրիական բանակը եւ աշխարհազորի ուժերը կենտրոնական Սիրիայում հարձակման ուղղությունը փոխում են Դեյր Էզ Զոր քաղաքի վրա, որը ռազմավարական դիրք ունի տարածաշրջանում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 14:00-ի սահմաններում մեկուսացվել է «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհը, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:
«Տնտեսական բալանս, քաղաքական բալանս, զինված ուժերի բալանս, և այլն։ Հետևաբար՝ մեկ մարդու փոփոխությունով այդ բոլոր հարցերը լուծել հնարավոր չէ»։
Օգոստոսի 26-ին, ժամը 8.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնից ստացվել է հեռախոսագիր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի վերակենդանացման բաժնում Մ. Մանյանը մահացել է:
Կյանքից հեռացել է հեռուստալրագրող Տիգրան Ղալեչյանը: 2015թ․ հոկտեմբերին Տիգրանի իր մոտ հայտնաբերել էին սուր լեյկոզ:
Օգոստոսի լույս 28-ի գիշերը կյանքի 80-րդ տարում վախճանվել է ֆրանսիացի դերասանուհի եւ մոդել Միրեյ Դարկը:
Արարողության ավարտին արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 34 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի 30 աշխատակից:
Կուբանում ավտոբուսի ջուրն ընկնելու հետեւանքով հոսպիտալացված բանվորներից մեկը եւս մահացել է:
Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:
Միակ լուրջ պրոցեսը, Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման պատրաստություններն են. «Այսօր բոլոր հիմքերը կան կարծելու, որ այդ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը բավական մեծ է։ Այսինքն՝ փաստաթուղթը պատրաստ է, այն համաձայնեցված է, տեխնիկական շտկումներ են արվում, և քաղաքական հակասություններ տեսանելի չեն, այնպես որ, կարող ենք ենթադրել, որ այն կստորագրվի»։
Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Իբրահիմ Յազդին վախճանվել Է Թուրքիայի Իզմիր քաղաքի հիվանդանոցում:
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան ժամանել է Թեհրան՝ Սիրիայի հարցի շուրջ հանդիպումներ անցկացնելու Իրանի պաշտոնատարների հետ:
«Տարբեր պետեր են փոխվել, ու բոլորի հետ էլ գործ ունեցել եմ: Պարոն Իշխան Կարապետյանի ժամանակով արդեն, կարծես թե, բոլորովին աշխատանքներ չեն կատարվում: Միգուցե մարդն ուզում է, որ շատ լավ լինի, բայց, երևի թե, իր մոտ չի ստացվում: Ես փաստեր ունեմ, որ կարող եմ ապացուցել իր ոչ լիարժեք աշխատանքի մասին»:
Մինչ ՀՀ կառավարությունը շարունակում է բանակցել «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոնի» հոլդինգի հետ «Նաիրիտը» վերագործարկելու շուրջ, նորանոր երաշխիքներ է պահանջում, գործարանում թալանը շարունակվում է։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 28-30-ին կայցելի Հայաստան:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 28-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին: