Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մարսելի փոխքաղաքապետին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 28-ին ընդունել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանին: Ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը կարևոր դեր է խաղում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում:

Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության արդյունավետ գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համաժողովների անցկացմանը՝ նշելով, որ այն լավ հարթակ է ապակենտրոնացված համագործակցության բնագավառում ծրագրերի կյանքի կոչման և նոր նախագծերի մշակման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031